ԱՄԱՓ-ի կողմից առաջարկվող աուդիոտուրեր

Վերադառնալ գլխավոր էջ

Աուդիոտուրի փորձնական նախագիծը նախատեսում է 1-ին աուդիոտուրերը գործարկել այն տեսարժան վայրերում, որոնց ԱՄԱՓ-ը արդեն անդրադարձել է իր գործունեության ընթացքում։ Տուրերը, որոնց գործարկման համար օգտագործվում են Հայաստանում առկա բջջային կապի հնարավորությունները, զբոսաշրջության ոլորտ կներմուծեն 21-րդ դարի տեխնոլոգիաները, կնպաստեն նվիրատվական գումարների գոյացմանը և դրանք կուղղեն դեպի ԱՄԱՓ-ի ծրագրերի ընդլայնմանը` ապահովելով որոշակի ֆինանսական կայունություն և անկախություն։

Ծրագրում ներառնված են հնգալեզու աուդիոտուրեր` հայերեն, անգլերեն, ռուսերեն, իտալերեն և ֆրանսերեն լեզուներով, որոնք օգտագործողին հասանելի կլինեն բջջային հեռախոսակապով։

Առաջին հինգ աուդիոտուրերը նվիրված են Գառնիին, Գեղարդին, Ագարակին, Աղձքին և Երևանին։

Աուդիոտուրից օգտվելը շատ հեշտ է. յուրաքանչյուր տեսարժան վայր կունենա իր հեռախոսահամարը, իսկ դուք պարզապես կհետևեք հրահանգներին` Ձեր շրջայցն ինքնուրույն կատարելու համար։

Եթե փորձնական ծրագիրը հաջողությամբ պսակվի, մենք աուդիոտուրեր կկազմենք նաև այլ տեսարժան վայրերի համար։