ԱՄԱՓ-ի նպատակները

Վերադառնալ գլխավոր էջ

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

Ծրագրի նպատակն է խթանել կայուն տնտեսական զարգացումը, որը բխում է հայկական հուշարձանների և տեսարժան վայրերի մշակութային և զբոսաշրջային արժեքից: Միևնույն ժամանակ ծրագիրը կմեծացնի հանրային և մասնավոր սեկտորների համագործակցությունը` միտված աջակցելու ԱՄԱՓ-ի` ապագայի սերունդների համար հուշարձանների պահպանմանն ուղղված գործունեությանը:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Առաջարկվող ծրագրի խնդիրն է տեղական մակարդակում ավելացնել տնտեսական հզորությունը, միևնույն ժամանակ` Հայաստանի տեսարժան վայրերն այցելողների համար ապահովելով դրական փորձ և նպաստելով հայաստանյան հուշարձանների պահպանմանը: Մեր խնդիրն է նաև ստեղծել կայուն եկամտի աղբյուր այս վայրերի հետագա զարգացման համար, միևնույն ժամանակ` ամրապնդելով համայնքների և նրանց մոտակայքում գտնվող հուշարձանների միջև կապը:


Առաջարկվող ռազմավարությունը ենթադրում է ստեղծել տեսանելի բարեփոխումներ Հայաստանի պատմական, մշակութային և բնական հուշարձանների մոտ, ինչը կնպաստի և կբարձրացնի Հայաստանի` զբոսաշրջության ոլորտում ունեցած հզորությունը, ինչպես նաև տեղական մակարդակում ստեղծել կայուն եկամուտ ստանալու միջոցներ, որպեսզի մասնավոր սեկտորը սկսի հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանումը և գովազդումը:

ԱՄԱՓ-Ի ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

"Հայկական հուշարձանների Ճանաչման ծրագիրը" (ԱՄԱՓ) մշտական/շարունակական ծրագիր է, որը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի պատմական, մշակութային և բնական կոթողների մասին իրազեկությունը` մշակելով, տեղադրելով և կազմակերպելով տպագիր, մուլտիմեդիոն և օնլայն ներկայացումներ ընտրված վայրերում, միևնույն ժամանակ` ստեղծելով ակտիվ և կայուն գործընկերություն հանրային և մասնավոր սեկտորների միջև, որը կնպաստի Հայաստանի հուշարձանների շուրջ տարվող գործունեության պլանավորմանը և իրականացմանը: Մեր հիմնական նպատակներն են.

  • Ստեղծել և տեղադրել բազմալեզու, մուլտիմեդիոն տեղեկատվական վահանակներ, ուղենիշ ցուցանակներ և ապահովել այցելուների դրական փորձը Հայաստանի պատմական և մշակութային հուշարձաններ այցելելիս:
  • Նույնը` Հայաստանի թանգարանների և հնագիտական պեղումների վայրերի համար:
  • Կազմել բնության զբոսաշրջության ուղիներ և տեղադրել բազմալեզու, մուլտիմեդիոն տեղեկատվական վահանակներ, ուղենիշ ցուցանակներ և զբոսաշրջային ծառայությունների փաթեթներ Հայաստանի բնական հուշարձանների համար:
  • Նյութեր պատրաստել ֆիզիկական հաշմանդամություն ունեցող այցելուների համար:
  • Կազմել զբոսաշրջային երթուղիներ, որոնք կխմբավորեն հուշարձանները ըստ թեմաների և ավելի կնպաստեն այցելուների դրական փորձին: Զարգացնել տեղական հնարավորությունները` այս երթուղիներն ընտրած այցելուներին սպասարկելու համար:
  • Ստեղծել և զարգացնել ինքնաբավ զբոսաշրջային ենթակառուցվածք (հանգստի կանգառներ, տվյալ տարածքի վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվություն տրամադրող բյուրոներ, առանձին հուշարձանների մոտ հասանելիություն ապահովող կառույցներ և հարմարություններ):
  • Մշակել կայուն եկամուտ ապահովող և վերոնշյալ նպատակներին համահունչ ծրագրեր, որոնցից ստացված եկամուտը կուղղվի տեղական համայնքներին, հուշարձանների պահպանությանը և մեր ծրագրի կայուն շարունակականությանը:
  • Մշակել եկամուտ ապահովող ծրագրեր հուշարձանների հարևանությամբ գտնվող տեղական համայնքների համար` այս կերպ մեծացնելով նրանց` համապաստախան հուշարձանները պահպանելու կարողությունը:
  • Մշակել և տարածել բազմալեզու մուլտիմեդիոն տեղեկատվություն Հայաստանի հուշարձանների մասին:
  • Մշակել բազմալեզու մուլտիմեդիոն նյութեր առանձին վայրերի համար, այդ թվում` աուդիոտուրեր, տեսանյութեր և ֆիլմեր, օնլայն և այլ մեդիա ձևաչափերով:
  • Ստեղծել Հայաստանի հուշարձանների`օնլայն տվյալների բազա և համատեղությամբ վարել Հայկական Ժառանգություն կայքը:
  • Տեղեկացնել հուշարձաններին հարակից համայնքների բնակիչներին, և ընդհանրապես հայ հանրությանը, ինչպես նաև Հայաստան ժամանող միջազգային այցելուներին հայկական հարուստ և բազմապիսի մշակութային, պատմական և բնական ժառանգության մասին:
  • Կազմակերպել այլ միջոցառումներ` աջակցելու հայկական հուշարձանների մասին իրազեկության բարձրացմանը և դրանց պահպանությանը, ներառյալ գիտական հետազաոտություններ, մասնագիտական կապերի հաստատում, գիտաժողովներ և աշխատաժողովներ:
  • Անհրաժեշտության դեպքում համագործակցել այլ կազմակերպությունների հետ` իրագործելու ծրագրի նպատակները: