Աղցք

Վերադառնալ գլխավոր էջ


Աղցք 1: Ներածություն

Աղցքի պատմաճարտարապետական համալիրը ներառում է, 4-րդ դարի կեսերին կառուցված մի դամբարան, ուր ամփոփված են հայոց Արշակունի արքաների աճյունները, ինչպես նաև 5-րդ դարի մի բազիլիկ եկեղեցի` վերակառուցված 19-րդ դարում ։

Պատմիչ Փավստոս Բուզանդի (5-րդ դ.) վկայությամբ` Շապուհ Բ Սասանյան թագավորի զորքերը գրավելով Անի-Կամախը` քանդել են այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և «գերեվարել Արշակունի արքաների ոսկորները` չկարողանալով բացել միայն Սանատրուկ արքայի դամբարանը, որը մի հսկայական, անհավատալիորեն ամուր և հնարամտորեն կառուցված շինություն էր»։

Հանգուցյալ թագավորների գերեվարված աճյունները փորձել են տեղափոխել Պարսկաստան` նպատակ ունենալով վհատեցնել հայերին և թուլացնել նրանց հզորությունը։ Սպարապետ Վասակ Մամիկոնյանը (մոտավորապես 4-րդ դ. կես) ճակատամարտում պարսիկներին պարտության մատնելուց հետո, խլել է այդ գողացված մասունքներն ու դրանք վերաթաղել Աղցքում կառուցված նոր դամբարան-եկեղեցում։ Ընդ որում, քրիստոնյա և հեթանոս արքաների ոսկորներն առանձնացվել են. վերջիններս թաղվել են դամբարանի ստորգետնյա հարկում։ Այսպիսով Վասակ Մամիկոնյանը վերականգնել է թագավորության հեղինակությունը։

Դամբարանը կանգուն է մնացել մինչև 5-րդ դար` Արշակունյաց տոհմի գահակալության վերջը։ Այն ավերվել է բազմաթիվ ասպատակությունների ու երկրաշարժերի հետևանքով։ Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ ի վերջո որոշում է կայացվել արքաների ոսկորները տեղափոխել ու ամփոփել Վաղարշապատում (Էջմիածին)։


Տեքստի խմբագրումը` ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ի։ Հաստատումը` ՀՀ մշակույթի նախարարության։