Ախթալա

Վերադառնալ գլխավոր էջ


Ախթալա 2: Պատմությունը

Պատմությունը

Ախթալան 10-րդ դ. վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները, ովքեր սերում էին Գուրգենից (Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։ Կյուրիկեն Ախթալայից ոչ հեռու գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնադիրներ Աշոտ Գ Ողորմած արքայի և Խոսրովանույշ թագուհու որդին էր։ Կյուրիկեի եղբայրներն էին Սմբատ Բ Տիեզերակալը և Գագիկ Ա Բագրատունին, որի թագավորելու տարիները համարվում են Բագրատունյաց թագավորության ամենա-ծաղկուն շրջանը։

Երբ սելջուկների արշավանքների հետևանքով կործանվեց Տաշիր-Ձորագետի թագավորությունը, Կյուրիկյանները գաղթեցին Տավուշ ու Մեծնաբերդ` այնուամենայնիվ, կապ պահպանելով իրենց նախնիների հիմնած Ախթալայի ամրոցի և կալվածքի հետ։

Ախթալայի պատմությունը սկսվում է թերևս բրոնզի ու երկաթի դարերից։ 1887-1889 թթ. ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանը Ախթալայում հայտնաբերեց 576 քարե ուղղանկյուն դամբարաններ, ինչպես նաև խեցե, երկաթե ու բրոնզե գտածոներ` Ք.ա. 8-րդ դարով թվագրվող։ Տեղանքը հնուց ի վեր հայտնի է եղել որպես պղնձի հարուստ հանքա-վայր, իսկ պղինձը` տվյալ շրջանի հիմնական մետաղ։ Պատմիչներ Կիրակոս Գանձակեցու և Վարդան Արևելցու վկայությամբ` 12-13-րդ դարերում բնակավայրը կոչվել է Պղնձահանք։

1180-ականներին Պղնձահանքը դարձավ Իվանե Ա Զաքարյանի սեփականությունը։ Իվանեի եղբայրը` Զաքարեն, մնաց Հայ առաքելական եկեղեցուն հավա-տարիմ, իսկ Իվանեն վրացական աշխարհիկ և հոգևոր ատյանի (տվյալ դեպքում` ժողովի) առջև ընդունեց բյու-զանդական ուղղափառությունը` քաղկեդոնությունը (որը Վրաց եկեղեցին ընդունել էր 7-րդ դարում), և վանքը վերածեց քաղկեդոնական մենաստանի։ Ախթալայի վանքից բացի, քաղկեդոնության փոխեցին նաև հյուսիսային Հայաստանի մի քանի այլ եկեղեցիներ։ Պղնձահանքը եղել է Գուգարքի վրացադավան կամ քաղկեդոնական հայերի կրոնական կենտրոնը և հայ-վրացական կրթարան։

Սկսած 18-րդ դ. վերջից` վանքը ծառայում էր հույներին, ովքեր Ախթալայում բնակություն էին հաստատել` աշխա-տելու ոսկու և արծաթի հանքերում։ 1763-ին վրաց թագավոր Հերակլ Բ-ն Օսմանյան կայսրության տարածքում գտնվող Գյումուշխանե բնակավայրից Ախթալա տեղափոխեց մոտ 800 հույն ընտանիքներ։ Հույները կոչեցին վանքը «Մերամանի». հույն հանքափորները մի շարք արձանա-գրություններ են թողել վանքի պատերին։ 19-րդ դ. Ախթալան դարձավ հայ իշխանական ընտանիքներից մեկի` Մելիքովների սեփականությունը։

Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր` սեպտեմբերի 20-21-ը, երբ վանք են այցելում հայեր, հույներ ու վրացիներ։

Ախթալան Հայաստանի որմնանկարչության զարգացման շրջանի անխաթար մնացած վառ օրինակներից է։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։