Ախթալա

Վերադառնալ գլխավոր էջ

Ախթալան 10-րդ դ. վերջին կառուցել են Կյուրիկյան Բագրատունիները, ովքեր սերում էին Գուրգենից (Կյուրիկե` Գուգարքի բարբառով)։ Կյուրիկեն Ախթալայից ոչ հեռու գտնվող Սանահինի և Հաղպատի վանքերի հիմնադիրներ Աշոտ Գ Ողորմած արքայի և Խոսրովանույշ թագուհու որդին էր։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Աշխատանքային օրերը

Երկուշաբթի-Կիրակի

Ինչպես հասնել

Վանական համալիրը գտնվում է Լոռու մարզի Ախթալա քաղաքում։ Երևանից այնտեղ հասնելու համար շարժվեք դեպի Վանաձոր` M3 մայրուղով, անցեք Վանաձոր և Ալավերդի քաղաքները, շարունակելով մինչև Ախթալա։ Շարունակեք ճանապարհը` հետևելով մեր ուղեցույց նշաններին մինչև Ախթալայի վանքը։ Հեռավորությունը Երևանից մոտ 185 կմ է, ճանապարհի տևողությունը` մոտ 2,5-3 ժամ։