Ամբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Ամբերդ 1: Ամբերդի պատմությունը. Հղում

 Ամբերդի պատմությունը

Քարեդարյան այս բնակավայրում Բրոնզի դարում կառուցվել է Ուրարտական բերդաքաղաք, հավանաբար տեղանքի բնական ամրության պատճառով։ Այն հայկական թագավորության կարևոր ռազմապաշտպանական հենակետերից էր։ Որպես բերդ-ամրոց Ամբերդը հատկապես հայտնի էր հռոմեական ժամանակաշրջանում և Քրիստոսի ծնունդից հետո, երբ այն կառուցվել է` հետագայում ընդարձակվելով և պարբերաբար վերանորոգվելով։

Որոշ աղբյուրներ նշում են, որ դղյակը և պարսպի որոշ մասերը կառուցվել են 7-րդ դ., Կամսարականների օրոք։ Այն եղել է հայոց թագավորների ու իշխանների ամառային նստավայրը։ Միջնադարի հայ նշանավոր քաղաքական գործիչ և գիտնական Գրիգոր Մագիստրոս Պահլավունու (նա նաև Անիի վարդապետն էր) մոտ 1050 թ. գրած մի նամակում, նշվում է, որ 10-րդ դ. սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։

Պահլավունիներն իշխանության համար մրցակցում էին Բագրատունիների հետ և պատմական տևական մի ժամանակաշրջան այս տոհմից էին նշանակվում Ամենայն Հայոց Կաթողիկոսները։ Ամբերդը դարձավ նրանց նստավայրը` երբ 1026 թ. կառուցվեց եկեղեցին` իշխան Վահրամ Պահլավունու կողմից (ինչպես վկայում է հյուսիսային մուտքին պահպանված արձանագրությունը)։ Վահրամը նաև ամրակայեց ամրոցի պատերը ու ավելացրեց պարսպին երեք աշտարակներ` Արքաշեն գետի կիրճի կողմից։ 1070-ական թթ. սելջուկները գրավեցին Ամբերդը և վերածեցին այն զորակայանի։

1196-ին հայ-վրացական միացյալ զորքերը ազատագրում են ամրոցը` ամիրսպասալար Զաքարե Զաքարյանի գլխավորությամբ։ Այնուհետև ամրոցը որպես սեփականություն հանձնվում է վերջինիս։ Զաքարյաններն ազատագրեցին Հայաստանի գրեթե ողջ տարածքը, որին հաջորդեց խաղաղության և բարգավաճման ժամանակաշրջանը, երբ ամենուր կառուցվեցին և ընդարձակվեցին վանքեր, եկեղեցիներ և դղյակներ։ 12-13-րդ դարերում Ամբերդն ամրացվեց կիսաբոլոր բուրգերով ամրացված հզոր պարսպով, իսկ դղյակն ու այլ շինությունները` վերանորոգվեցին։

1215 թ. Ամբերդը դարձավ Զաքարյանների գործակալ Վաչուտյանների վարչական կենտրոնը։ 1236-ին ամրոցը գրավում և հիմնովին ավերում են մոնղոլները, որից հետո այն կրկին վերակառուցվել է 13-րդ դարի վերջին` Վաչուտյանների կողմից։ Վաչե Վաչուտյանն ու նրա կինը` Մամախաթունը մեծ գործունեություն ծավալեցին ի նպաստ ամրոցի մերձակայքում գտնվող Տեղերի վանքի, Սաղմոսավանքի և Հովհանավանքի։

Երբեմնի հզոր ամրոցը վերջնականապես ամայացել և իր նշանակությունը կորցրել է 14-րդ դարի վերջին` Լենկթեմուրի օրոք մինչև 20-րդ դարում ամրոցի տարածքում իրականացված առաջին պեղումները։ Վերականգնման աշխատանքներ կատարվել են 70-ականներին, հիմնականում նորոգվել է եկեղեցին։ Չնայած այն բանին, որ այժմ էլ շարունակվում են ամրոցի ուսումնասիրման և ամրակայման աշխատանքները, այնուամենայնիվ մասնավորապես միջնաբերդն ու դղյակը, գնահատվում են որպես վտանգվածության բարձր աստիճան ունեցող հուշարձաններ։

Հղում`

1. Պարիսպը
2. Հյուսիսային մուտքը
3. Հյուսիս-արևմտյան մուտքը
4. Դղյակը
5. Դղյակի մուտքը
6. Բերդամիջի ջրամբարը
7. Մատուռը
8. Բաղնիքը
9. Սուրբ Աստվածածին եկեղեցին
10. Պատերի և այլ շինությունների
մնացորդները ամրոցի ներսում