2009 թ. իրականացված "Հայաստանի թռչունների արահետ" ծրագիրը ներառում է թռչունների կարևորագույն բնադրման վայրերը Հայաստանի կենտրոնական շրջաններում։ Վայրերը զանազան են և տարածվում են Արմաշի ձկնաբուծարանների լճերից մինչև Արարատյան դաշտավայրում Ուռանոցի տափաստանային զանգվածները։ Արահետի երկարությունը կազմում է 350 կմ և անցնում է Գեղամա լեռնաշղթայի ստորոտով, ներառելով Նորավանքի ձորի (Վայոց Ձորի մարզ) կարևորագույն թռչնաբանական տարածքները, Լիճքի թռչնաբանական հարուստ վայրերը և Նորատուսում հայկական ճայի բուծարանը։
Աշխատանքային ժամանակաշրջանը
Ապրիլ-Մայիս
Աշխատանքային օրերը
Երկուշաբթի-Կիրակի