Երևան` Առնո Բաբաջանյանի հուշարձանը

Վերադառնալ գլխավոր էջ


Առնո Բաբաջանյանի հուշարձանը

Առնո Բաբաջանյանի հուշարձանը (46)

Առնո Բաբաջանյաը միջազգային համարում ունեցող խորհրդահայ կոմպոզիտոր, դաշնակահար է։ Բաբաջանյանը 1970-80-ականների ամենասիրված երգահաններից է, հատկապես ճանաչված են նրա «Առաջին սիրո երգը», «Երևանը» «Կանչի'ր ինձ», «Հարսանիք», «Սիրո տարի», «Աշխարհի լավագույն քաղաքը» և այլ երգեր, որոնք մինչ օրս հաճույքով լսում են ամենատարբեր տարիքի մարդիկ, և որոնք կատարվում ու նորովի մեկնաբանվում են ժամանակակից երգիչերգչուհիների կողմից։

Առնո Բաբաջանյանի հուշարձանը (քանդ`Դ.Բեջանյան) պատկերում է երգահանի անհատականությունը և բուռն ստեղծագործական պաթոսը։ Այս հուշարձանը թեև հասարակական լայն քննարկումների առարկա դարձավ, այնուհանդերձ արդեն դարձել է Երևանի կենտրոնի ուղեցույցներից մեկը։


Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/ Հայաստան)։
 

Share |