Բնության արահետ 2010` Բերդքար

Վերադառնալ գլխավոր էջ

Բերդքարը հիմնադրվել է 12-րդ դարում, պատկանել է Մահկանաբերդի Արծրունիներին։ Կիսաբոլոր աշտարակներով պսակված պա-րիսպներով բերդի ավերակները վկայում են, որ այն կառուցվել է մանր քարերով, կրաշաղախով։ Ներսում ունի ջրավազան, որի ջուրը խողովակներով բերվել է դրսից։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Աշխատանքային օրերը

Երկուշաբթի-Կիրակի

Ինչպես հասնել

Բերդքար հասնելու համար երթևեկեք Դիլիջան և Իջևան տանող մայրուղով, այնուհետև շարունակեք Նոյեմբերյան տանող ճանապարհով մինչև Կիրանց գյուղը: Գյուղը անցնելուց հետո, հետևեք մեր ճանապարհային ուղեցույց նշաններին մինչև անտառի սկիզբը, որը միաժամանակ Աճարկուտ գյուղի սկիզբն է: Ամրոցը գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա և 2,5-3 ժամվա ճանապարհ է: