Երևան` Անգլիական այգի

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով։ Անգլիական /այժմ` Թատերական/ և Քաղա¬քային /այժմ` Շահումյանի անվան/ այգիներ

Շրջայց Երևանով։ Անգլիական /այժմ` Թատերական/ և Քաղա¬քային /այժմ` Շահումյանի անվան/ այգիներ

Այս այգին մի ժամանակ Աբովյան կամ նախկին Աստաֆյան փողոցին հանդիպակաց Երևանի Քաղաքային այգու մի մասն էր կազմում։ Աբովյան փողոցը հին Երևանի գլխավոր ճառագայթն ու ամենանորաոճ փողոցն էր. այս փողոցի վրա էին հիմնական խանութները, շքեղ առանձնատներն ու հյուրանոցները։

Նախկինում «Բերդի փողոց» անունով հայտնի Աբովյան փողոցը բացվել է 1860-ականթվականներին. այն սկիզբ էր առնում Երևանի հին բերդի մոտից և քաղաքի միջով բարձրանում դեպի Նորք, որն այդ ժամանակ հյուսիսային բլուրների վրա տարածվող գյուղ էր։ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի պատվին (1864-1869թթ.) փողոցն այնուհետև կոչվել է Աստաֆյան։ 1906 թվականին Աստաֆյանով անցկացվել է քաղաքի 1-ին ձիաքարշը, իսկ 20-րդ դարի սկզբին դարձել է Երևան քաղաքի կարևոր մայրուղին։

Այժմ Դուք գտնվում եք Մովսես Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցներով պարփակված Անգլիական այգում, որը մինչև 1856թ. քաղաքային նախագիծը արդեն գոյություն է ունեցել։ Ներկայումս այգին հատող փողոցով բաժանված է երկու մասի, իսկ հարավից ավարտվում է վեր խոյացող Ալեքսանդր Մյասնիկյանի (6) մոնումենտալ հուշարձանով (քանդ.` Արա Շիրազ, ճարտ.` Ջ. Թորոսյան)։ Ալ. Մյասնիկյանը 1921թ. նշանակվել է Հայաստանի նորաստեղծ խորհրդային կառավարության նախագահ։

Ալ. Մյասնիկյանի արձանից դեպի հարավ գտնվում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության (7) և Գաբրիել Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոնի (8)/ճարտ.` Ռ. Ալավերդյան, Ս. Բուրխաջյան, Գ. Մնացականյան/ շենքերը. վերջինիս առջև տարածվող Թատերական այգում (9) են գտնվում երկու քանդակներ. «Պեպո» քանդակը` նվիրված հայ ռեալիստական գրականության հիմնադիրը համարվող Գ. Սունդուկյանի (1825-1912թթ.) համանուն ստեղծագործության հերոսին, և Գ. Սունդուկյանի կիսանդրին /քանդ.` Ա. Հարությունյան/։

Գ. Սունդուկյանի անվ. թատրոնում աշխատում էին Արև¬մուտ¬քում լայն ճանաչում վայելող ամենատաղանդավոր դերա¬սան¬ներից մի քանիսը, ովքեր հանդես էին գալիս դասական և ժամանակակից խաղացանկով։ Թատրոնը 1922թ. հունվարի 25-ին իր բացումն ազդարարել է «Պեպո» կատակերգական ներկայացմամբ. այն այնքան սիրվեց, որ բեմադրվել է ավելի քան հազար անգամ։

Թատրոնի շենքից քիչ վերև գտնվում է ՀՀ-ում Իտալիայի դեսպանության շենքը (10), իսկ առջևում` Տոնինո Գուեռռայի վարդերի պարտեզը (11), որտեղ ապագայում նախատեսվում է շատրվաններ կառուցել։ Դեսպանության շենքի դիմաց Մանկական զբոսայգին է (12)` Հայրենական մեծ պատերազմի կրկնակի հերոս, օդաչու Նելսոն Ստեփանյանի (13) արձանով։

Այգու արևելյան ծայրում գտնվում է «Ջրավաճառ պատանի» կոչվող քանդակը (14), որի դիմաց բացվող հրապարակում Ստեփան Շահումյանի մեծաքանդակ հուշարձանն է (15). այն գտնվում է Շահումյանի անվ. զբոսայգու տարածքում։ Զբոսայգում կառուցված մեծ շատրվանախումբը (16)` բաղկացած 2750 շատրվաններից, խորհրդանշում է Երևանի հիմնադրման (Ուրարտուի արքա Արգիշտի I-ի կողմից Ք.ա. 782թ.-ին) 2750-ամյակը, որը մեծ հանդիսությամբ տոնվեց 1968 թվականին։ Երևանի Շենգավիթ թաղամասում արված պեղումների համաձայն քաղաքը թվագրվում է մոտավորապես Ք.ա. 4000-2000 թվականով` ինչն ապացուցում է, որ Երևանն աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է։

Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։

 

Share |