Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 2: Քարտեզ, Ընդհանուր տեղեկություն

Էրեբունի քաղաքը և միջնաբերդը հիմնադրվել են մ.թ.ա. 782 թ. Արգիշտի I թագավորի կողմից։ Քաղաքը տարածվել է Արին-բերդ բլրի ստորոտին, որից 65 մ բարձրության վրա կառուցվել է միջնաբերդը, այն զբաղեցրել է 3 հա տարածություն։

«Էրեբունի» հնագիտական թանգարանը, որտեղ ցուցադրվում են «Էրեբունի» և «Թեյշեբաինի» հնավայրերից հայտնաբերված գտածոներ, բացվել է 1968 թ. ։

Թանգարանի շենքի հեղինակներն են` ճարտարապետներ Շմավոն Ազատյանը և Բաղդասար Արզումանյանը, իսկ որմնաքանդակների հեղինակն է քանդակագործ Արա Հարությունյանը։

Այցելելով թանգարան դուք կծանոթանաք Ուրարտական պետության պատմությանը և ցուցանմուշներին, այնուհետև ձախից շրջանցելով թանգարանը` կարելի է բարձրանալ Էրեբունի միջնաբերդ, ուր հնարավորություն կունենաք ծանոթանալու միջնաբերդի ճարտարապետական կառույց֊ներին։


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

Share |