Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 6: Պաշտպանական կառույցները, Պարսպապատերը (3)

Պաշտպանական կառույցները

Եթե նայեք ձեր շուրջբոլորը և մտովի ջնջեք Երևանի ժամանակակից բարձրահարկ շենքերը, ապա ականատեսը կդառնաք այն տեսարանի, որը բացվում էր միջնաբերդի զինվորական կայազորի ժամապահ-ների առջև։ Էրեբունու բարձունքից տեսանելի էր բլուրը գոտևորող քաղաքը` հում աղյուսից կառուց¬ված փոքրաչափ տներով, նեղ փողոցներով, Արա¬րատյան դաշտավայրը, Արգիշտիխինիլի քաղաքը (Արմավիր) և հյուսիսային երկրորդ պաշտպանական կառույց Թեյշեբաինին (Կարմիր բլուր)։

Ուրարտուում, ինչպեսև ողջ Հին Արևելքում, մեծ բնակատեղիներն ու քաղաքները շրջապատվում էին պարիսպներով կամ ունենում էին երկարատև պաշարմանը դիմանալու ընդունակ խիստ ամրացված միջնաբերդ։ Բացի այդ, նման ամրություններն ունեին տարբեր նշանակություն. դրանց մեծ մասը ծառայում էր երկրամասը և նրա բնակչությունը պաշտպանելու նպատակին, իսկ մի քանիսը վարչական կենտրոններ էին կամ խոշոր արշավանքների հենակետեր։

Պարսպապատերը (3)

Ձեր առջև կարող եք տեսնել Էրեբունու զանգվածեղ պարսպապատերը, որի ստորին շարքի քարերը նախասկզբնական կառույցից են, իսկ վերին շարքինը` վերջին շրջանի վերակառուցումներ։ Միջնաբերդի պարիսպները հիմքում մոտ 2 մ բար¬ձրությամբ շարված էին կոպտատաշ հսկա քարերով, իսկ վերևում` չթրծված ուղղանկյուն և քառանկյուն մեծաչափ աղյուսներով։ Արտաքին պարսպի հաստությունը հասնում էր 3,5 մ-ի, իսկ ներքին պատերինը` 2,1 մ-ի։ Բլրի ռելիեֆի պատճառով պարիսպների բարձրությունը տատանվում էր 6-12 մ միջև։

Արտաքին պարսպի որմնահեցերը, որոնք ավելի մո¬նումենտալ են դարձնում միջնաբերդը, նաև սեյս¬մա¬¬կայունություն են հաղորդում պարսպա¬պատին` Հայ¬կա¬կան լեռնաշխարհին բնորոշ ուժեղ երկրաշար-ժերի պարագայում։

Պաշտպանական կառույցների հզոր պարիսպները, հատկապես մուտքի մոտ, ավարտվում էին աշտա¬րակներով, որոնք ոչ միայն հարմար դիտակետեր էին քաղաքը հսկելու, այլ նաև կրակի և ջահերի միջոցով տարածքում գտնվող այլ բերդերի հետ հաղորդա-կցվելու համար։

Միջնաբերդն առավել անմատչելի դարձնելու նպա¬տակով որոշ հատվածներում, օրինակ` մուտքի մոտ, պարսպապատը (3a) շարվում էր երեք շարքով, որոնցից կազմված նեղ միջանցքները ծուղակներ էին հարձակվող թշնամու համար։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնա-գիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

 

 

Share |