Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 13: Ուրարտական երկրագործությունը. Բուսականությունը

Ուրարտական երկրագործությունը

Անասնապահությունը և երկրագործությունը կարևոր դերակատարություն են ունեցել Ուրարտուի տնտեսական կյանքում։ Ուրարտացիների կառուցած հսկայական ջրանցքները, որոնցից մի քանիսը մինչ օրս գործում են, կարևոր նշանակություն են ունեցել Ուրարտու պետության երկրագործության, այգեգործության-խաղողագործության և տնտեսության այլ ճյուղերի զարգացման համար։ Հնագիտական հարուստ պեղածո նյութերը փաստում են, որ տարածքում աճող հացահատիկի տեսակներից են եղել ցորենը, գարին ու կորեկը, հատիկավորներից` կանեփը, քնջութը, բակլազգիներից` սիսեռը և ոսպը, իսկ մրգերից` խնձորը, դեղձը, ընկույզը, նուռը, մանրահատիկ բալը, սալորն ու խաղողը։ Պեղումների ժամանակ հայտնա¬բերված խաղողի կորիզների ուսումնա¬սիրությունները ցույց են տալիս, որ Արարատյան դաշտա¬վայրի Ազա երկրում մշակվել է խաղողի մոտ 12 սորտ։ Դրանցից աչքի են ընկնում Ոսկեհատ (Խարջի), Մսխալի (Արարատ), Հաչաբաշ և սև խաղողի մի քանի սորտեր, որոնք մինչ օրս աճեցվում են Հայաստանում։ Պեղումները հավաստում են, որ ուրարտացիները զբաղվել են նաև բանջարա¬բոստանային կուլտուրաների մշակմամբ, որոնց մեջ յուրահատուկ տեղ է գրավել ձմերուկը։

Միջնաբերդի շտեմարաններում պահվող հացահատիկի` ցորենի, գարու, տարեկանի, կորեկի ու վարսակի սորտերը զուտ տեղական` հայկական են։ Հայաստանն աշխարհի այն երկրներից է, որտեղ հնագույն ժամանակներից ի վեր զբաղվել են բույսերի մշակմամբ։ Այդ են վկայում Ք. ա. 9-րդ դ. սեպագիր արձանագրությունները, հնագիտական պեղածո նյութերն ու դրանց ուսումնասիրությունները։ Հայկական բարձրավանդակի բնակիչները հացահատիկից ստանում էին ձավար և ալյուր, կորեկի ալյուրից թխում էին յուրահատուկ կլոր հաց, իսկ գարու և կորեկի խմորման միջոցով պատրաստում ոգելից խմիչքներ։

Հետաքրքիր է, որ տարածաշրջանում, մասնավորապես նաև այստեղ` Արին-բերդ բլրի լանջերին աճող բույսերի թվում է վայրի գարին, որը հանդիսացել է գարու երկշարք կամ վեցաշարք սորտերի նախահայրը։ Այս սորտերը դեռևս հնագույն ժամանակներից ի վեր տեղական բնակչությունը օգտագործել է գարեջրի պատրաստման համար։

Բուսականությունը

Iris elegantissima
Amberboa moschata
Scorzonera papposa
Tomanthea aucheri
Xeranthemum squarrosum
Centaurea carduiformis
Centaurea depressa
Centaurea erivanensis and 3 species of Triticum

Վայրի ցորեն (Triticum L.)

T. boeoticum Boiss
T. urartu Tum. ex Gandiljan*
T. araraticum Jakubz. *

* T. urartu և T. araraticum տեսակներն առաջին անգամ հայտնաբերվել և ուսումնասիրվել են Հայաստանում։

 


Տեքստը տրամադրել են ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստի¬տուտը և «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, խմբագրել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեն։

 

Share |