Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 1-ցուցափեղք 1

 Էրեբունի միջնաբերդի ջրամատակարարումն իրականացվում էր ստորգետնյա ինքնահոս ջրմուղով։ Ջրատարը, որն ամենայն հավանականությամբ ջուրն ամրոց էր հասցնում Գառնիից, բաղկացած էր իրար մեջ մտնող քարե խողովակներից, որոնց միջին երկարությունը հասնում էր 1,0 մ, տրամագիծը` արտաքուստ 0,4 մ, իսկ նեքուստ` 0,1 մ։ Խողովակաշարի որոշ հատվածներ ունեն ուղղանկյուն բացվածքներ` նախատեսված ջրի հոսքը հսկելու և խողովակները մաքրելու համար։ Լինելով ինժեներական բարձրարվեստ կառույց` ջրատարի այս տիպը գոյատևել է մոտ 2000 տարի և որպես չափանիշ պահպանվել նաև հետագա դարերում։ Երևան քաղաքի կենտրոնում իրականացված հնագիտական պեղումների ժամանակ ևս հայտնաբերվել են նմանօրինակ խողովակներ` հավանաբար XI դ. թվագրությամբ։

 

Share |