Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 1- ցուցափեղք 2

Շինարարական բնույթի մի շարք սեպագիր արձանագրություններ փաստում են, որ ջրանցքների և արհեստական լճերի կառուցումը եղել է Ուրարտուի` Վանի թագավորության վարած պետական քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Ոռոգման լայն ցանցի ձևավորմամբ հատկապես աչքի է ընկնում ուրարտական թագավոր Մենուան` իր կառուցած հսկա ջրանցքով, որը Խոշաբ գետից խմելու և ոռոգման ջուր է հասցրել մայրաքաղաք Տուշպա-Վանին։ Մենուայի ջրանցքը (երկ.` 80,0 կմ, լայն.` 4,5 մ, խոր.` 1,5 մ) գործում է մինչ օրս և շարունակում է ապահովել Վանի և մոտակա 25 գյուղերի ցանքադաշտերի, պտղատու և խաղողի այգիների ոռոգումը։

Ցայսօր գործող ջրանցքներից է նաև Արարատյան դաշտում գտնվող ուրարտական թագավոր Ռուսա Բ-ի կառուցած Ումեշինի ջրանցքը, որը սկիզբ է առնում Իլդարունի գետից (այժմ` Հրազդան) և անցնում է Երևան-Էջմիածին խճուղուն զուգընթաց։


 

Share |