Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2 -ցուցափեղք 4

Հայկական լեռնաշխարհի հին ամրոց-բնակատեղիները և ավանդաբար կիրառվող քարե, կավե և փայտե կոնստրուկցիաները հիմք են հանդիսացել Ուրարտուում շինարարության ծավալման և զարգացման համար։

Քարը` տուֆն ու բազալտը, հիմնականում օգտագործվում էին պարսպապատերի և այլ շինությունների հիմնային մասերում։ Քարից էին նաև սյուների խարիսխները, դռների կրունկները, ինչպես նաև ջրատար խողովակները։ Կառույցների հիմնական շինանյութ է ծառայել հարդախառն կավի շաղախով պատրաստված հում աղյուսը։ Օգտագործվում էին տարբեր չափսերի աղյուսներ` ուղղանկյուն և քառանկյուն, որոնց երկարությունը չափվում էր ուրարտական կանգունով` 51,8 սմ։ Նույն շաղախով սվաղվում էին նաև պատերի, հատակների և հարթ տանիքների մակերեսները։ Տանիքների և ծածկերի հեծաններով կատարված համակարգերը, սյուները, դռներն ու դրանց բարավորները եղել են փայտից։ Էրեբունիից հայտնաբներված փայտանյութը պատկանում է փշատերև և սաղարթավոր ծառատեսակներին` սոճի, թեղի, բարդի, կաղնի, հաճարենի։

Ուրարտական ճարտարապետությունը, որն առավել աչքի էր ընկնում պաշտպանական ամրություններով և տաճարներով, իր արձագանքն է գտնում միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության մեջ։

 

Share |