Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 7,8

Զարգացած զինագործության մասին են վկայում Էրեբունի և Թեյշեբաինի բերդ-քաղաքներից հայտնաբերված նետասլաքները, նիզակների, կապարճների, զրահների, սաղավարտների ու վահանների, ռազմակառքերի, ինչպես նաև ռազմական բնույթի որմնանկարների մնացորդները։

Ուրարտացու սպառազինության և զինհանդերձանքի մասին պատկերացում են տալիս նաև Սալմանասար Գ-ի (մ.թ.ա. 859-824) Բալավաթյան դարպասի բարձրաքանդակները, որտեղ ուրարտացիները կրում են սաղավարտներ, լայնագոտի կարճ հագուստ, զինված են կարճ նիզակով, աղեղով և ոչ մեծ վահաններով։ Այդ են հաստատում նաև Թեյշեբաինի քաղաքի միջնաբերդի պեղումներից հայտնաբերված բազմաթիվ պարագաներ, որոնցից մի քանիսը կրում են ուրարտական արքաների սեպագիր արձանագրություններ։

 

 

 

Share |