Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 9

Ուրարտական արհեստների մեջ առանձնահատուկ զարգացման էր հասել քարագործությունը։ Քարը լայնորեն օգտագործվում էր շինարարության, տնտեսության, կենցաղի և արվեստի մեջ։ Այդ են վկայում պեղումներից հայտնաբերված քարե առարկաները` արձանագրություններ, աղորիքներ, հավանգներ, սանդեր, վարսանդներ, կոկիչներ, սրաքարեր, թասեր, կուռքեր, զարդեր։ Հայկական լեռնաշխարհում քարագործ վարպետները հռչակված են եղել քարի մշակման տարբեր ձևերին տիրապետմամբ, քարի բնության և ուժի, կյանքի տարբեր ոլորտներում քարի կիրառական նշանակության ընկալմամբ։

 

Share |