Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2- ցուցափեղք 10,11

Նախաուրարտական շրջանի խեցեգործության հարուստ ավանդույթի հիման վրա ուրարտական խեցեգործությունը հասավ առավել բարձր զարգացման և արհեստներից առաջատարն էր համարվում Էրեբունիում և Թեյշեբաինիում։ Ունենալով լայն կիրառություն` խեցեգործությունը տարածում էր գտել պաշտամունքի, տնտեսության և կենցաղի բոլոր ճյուղերում։ Այն աչքի էր ընկնում ինչպես ձևի, չափի, այնպես էլ պատրաստման եղանակների բազմազանությամբ։ Վերնախավի և հասարակ ժողովրդի համար պատրաստված բրուտագործական արտադրանքը տարբերվում էր միմյանցից. լավ փայլեցված, թրծված, ջնարակված խեցեղենը հիմնականում պատրաստվում էր վերնախավի համար։


 

Share |