Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 14

ԵՐԵՎԱՆԻ ԲԻԱՅՆԱԿԱՆ (ՈՒՐԱՐՏԱԿԱՆ) ԴԱՄԲԱՐԱՆ

Հայտնաբերվել է 1984 թ. Երևանի «Ավտոագրեգատ» գործարանի տարածքում շինարարական աշխատանքների ժամանակ։ Դամբարանն ուղղանկյուն կառույց է (երկ.` 3,46 մ, լայն.` 1,97 մ, բարձր.` 2,15 մ ներքին չափերով)` հյուսիս-հարավ կողմնորոշմամբ։ Հյուսիսային մասում մուտքն է (բարձր.` 1,29 մ, լայն.` 0,75 մ, խոր.` 0,54 մ)` արտաքուստ փակված մեծ տուֆե սալաքարով։ Դամբարանից և նրա գաղտնարաններից հայտնաբերված հարուստ նյութը վկայում է հոգու և հանդերձյալ աշխարհի վերաբերյալ ուրարտացիների ունեցած պատկերացումների մասին, որոնք իրենց արձագանքն են գտել հայկական ավանդություններում։

Ծնունդ-կյանք-մահ-հանդերձյալ աշխարհ անցման պատկերացումների մասին է վկայում թաղման ծեսը, ինչը Վանի թագավորության տարածքում ուներ սկզբունքային տարբերություն` պայմանավորված տերության էթնիկ, տնտեսական և մշակութային բազմազանությամբ։
 

Share |