Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 3- ցուցափեղք 15

 Ուրարտուի` Վանի թագավորության, կրոնի և հավատալիքների մասին հայտնում են ոչ միայն կիրառական արվեստի նմուշները, այլև կրոնական բնույթի սեպագիր արձանագրությունները։ Վանի ժայռին գտնվող «Մհերի դուռ» («Խալդիի դարպասներ») կոչվող սեպագիր տեքստում Մենուա և Իշպուինի թագավորների կողմից հիշատակվում են ուրարտական պանթեոնի 79 աստվածների և աստվածուհիների անունները` յուրաքանչյուրին մատուցվող զոհերի քանակով։ Գերագույն աստվածներն են երկնքի աստված Խալդին, պատերազմի և ամպրոպի աստված Թեյշեբան և արևի աստված Շիվինին։


«Մհերի դռան» արձանագրությունը թեև նշում է Վանի թագավորության կազմի մեջ մտնող ցեղերի ու ժողովուրդների աստվածների անունները ևս, սակայն սեպագրերում հաճախ հանդիպող «Խալդի աստվածը հզոր է, հզոր` բոլոր աստվածներից» արտահայտությունը և նրան ձոնված տաճարները փաստում են Խալդիի պաշտամունքի գերակայությունը ուրարտական կրոնում։ Հատկանշական է, որ «Մհերի դուռը» (Ագռավու քար) հիշատակվում է նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսում։

 

Share |