Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 3-ցուցափեղք 19

Եղջերագավաթները` ռիտոնները, լայնորեն տարածված էին Մերձավոր Արևելքում աքեմենյան շրջանում, սակայն դրանք երևան են եկել շատ ավելի վաղ։ Ենթադրվում է, որ ռիտոնների նախաստեղծ օրինակներն Առաջավոր Ասիայի երկրներում տարածված կենդանակերպ կավե անոթներն են։ Դրանք հավանաբար ունեցել են կրոնապաշտամունքային նշանակություն, սակայն հատկապես ո՞ր պաշտամունքի հետ են կապվում, դեռևս մնում է չպարզված։ Պատմական Հայաստանի տարածքից գտնվել են Էրեբունիի ռիտոնների նմանությամբ ևս երեքը, որոնցից երկուսը պահվում են Լուվրի (Փարիզի), իսկ մեկը` Բրիտանական թանգարանային հավաքածուներում։
 

Share |