Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 4: Գառնիի կայազորն ու խաչքարերը

Գառնիի կայազորը

Աջ կողմում` ցածրադիր բլրի վրա պահպանվել են արքայական կայազորի կացարանների հիմքերը, որոնք թվագրվում են 3-4 դդ.։ Գլխավոր շինությունը կրկնում է պալատական շենքի հորինվածքը, շինության ներքին տարածությունը ջլատվում է փայտե մույթերով և քառանկյուն հարթ որմնասյուներով, որոնք կրում են գլանաձև թաղը։

Կայազորը պաշտպանում էր արքայական ընտանիքը, երբ վերջինս նստավայրում էր, ինչպես նաև ապահովում էր թագավորական ընտանիքի անվտանգությունը ցանկացած վտանգի դեպքում։

Խաչքարերը

Բլրի վրա, շրջակայքում, պահպանվել են պեղումների ընթացքում հայտնաբերված խաչքարեր և քարակոթողներ։ Ուշագրավ է բրոնզի դարով թվագրվող վիշապը [վիշապաքարը], որի պաշտամունքը բնորոշ էը նախաքրիստոնեական Հայաստանին։ Տեղադրվելով հիմնականում ջրի ակունքների մոտ` վիշապները կերտվում էին միակտոր քարից, ձկնակերպ, մկանուտ պոչով` վրան օձ, ցուլ, խոյ, արագիլ և այլ կենդանիներ։

Քրիստոնեության տարածման ժամանակաշրջանում վիշապաքարերի մեծ մասը ոչնչացվեց և/կամ օգտագործվեց որպես շինանյութ` վաղ շրջանի շատ խաչքարերի կերտման և/կամ եկեղեցական շինարարության նպատակով։

Այս խաչքարերը ներկայացնում են խաչքարային արվեստի զարգացումը` վաղ քրիստոնեությունից մինչև միջնադար։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |