Մետաքսի Ճանապարհ` Գորիս

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 8: Գորիս, Գորիսի ենթաշրջանը, Տեսարժան վայրերը (Հղում`)

Գորիս

Գորիսը (բնակչությունը` 25 հազ.) հիշատակվում է Կորես, Կյորես, Կյուրուս, Կուրիս, Զանգեզուր և այլ անուններով, քաղաք է 1885 թվականից, իսկ 1870-ից արդեն Ելիզավետպոլի նահանգի վարչական կենտրոնն էր։ Գորիսի ենթաշրջանը Վարարակն գետի /հիշատակվում է նաև Գորիս անունով/ ընդարձակ հովիտով բաժանվում է արևելյան և արևմտյան մասերի։ Գետափին էլ տարածվում է քաղաքը, մոտ 1400 մ բարձրության վրա։

Գորիսը բնակավայր է եղել հնագույն ժամանակներից։ Գորիսի քարանձավներն ու քարայր-կացարանները մարդու կողմից օգտագործվել են դեռ խոր հնադարում. ըստ տարբեր աղբյուրների, քարանձավների ու քարայր-կացարանների թիվը Գորիսում և նրա շրջակայքում անցնում է 10 հազարը։ Տարածքը բնակեցված է եղել շատ վաղ։ Այդ են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված բնակատեղիները, պղնձի ու բրոնզի դարերով թվագրվող խեցեղենը ու հնագիտական առարկաները /գործիքներ, զենքեր, այլ իրեր` պատրաստված բազալտից ու վանակատից/։

Հին քաղաքը, որ տարածվել է Գորիս գետի միջին հոսանքի ձախ ափին, Խութ լեռան հյուսիս-արևմտյան լանջերն ակոսող ձորում, պատմական անցյալում իրենից ներկայացնում էր գյուղ` Սյունիքի Հաբանդ գավառում։ Ուսումնասիրողներից ոմանք Գորիսը նույնացնում են 13-րդ դարի պատմիչ Ստ. Օրբելյանի մոտ հիշատակվող Գորու կամ Գորայք գյուղերի հետ։

17-18-րդ դդ. Գորիսում հաստատվել են Մելիք-Հուսեինյանները։ 1870թ. գետի աջ կողմի հարթավայրում հիմնադրվեց Նոր Գորիսը, երբ ցարական վարչական բաժանմամբ այն դարձավ Զանգեզուր գավառի վարչական կենտրոնը։

Գորիսի ենթաշրջանը

Բարձրաբերձ ժայռերը, բրգաձև գագաթները, խոր ձորերն ու կիրճերը, քարայրներն ու քարանձավները անկրկնելի գեղատեսիլ են դարձնում Գորիսի ռելիեֆը,, որը խիստ կտրտված է Որոտան, Գորիս, Ձորաշեն, Խնձորեսկ, Աղսու, Խոզնավար և Տաթև գետերի 200-800 մ խորությամբ հովիտներով։ ։ Բնությունը գեղեցիկ է, օդը` մաքուր։ Կլիման բազմազան է. մեղմ, չափավոր տաքից մինչև դաժան տևական ձմեռներ, տաք ամառներ։ Իշխանասար լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը Մեծ Իշխանասար հանգած հրաբուխն է (3550մ), որի գագաթին, ծովի մակերևույթից 2700 մ բարձրության վրա է գտնվում Սև լիճը։

 

Տեսարժան վայրերը (հղում`)

1. Հին Գորիսը
2. Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիը
3. «Յոթնաղբյուր» հուշարձանը
4. Հուշարձան Երկրորդ
աշխարհամարտում զոհվածներին
5. Հուշարձան «Զանգեր»
6. Ակսել Բակունցի տուն-թանգարանը
7. Գորիսի պատկերասրահը
8. Գորիսի երկրագիտական
թանգարանը
9. Մանկական գեղագիտական
կենտրոնի Գորիսի մասնաճյուղը
10. Կիսանդրի` Զորավար Անդրանիկի
11. Մշակույթի կենտրոնը