Արտաշատ/Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Պատմական Արտաշատ: Հղում, Համալիրը

Հղում

1. Արտաշատի պարիսպները
2. Արաքս (Երասխ) գետը
3. Բլուր 2. միջնաբերդը
4. Բլուր 6. պաշտամունքային կենտրոնը, Խոր Վիրապը
5. Բլուր 1. ռազմապաշտպանական
6. Բլուր 5, 7-9. արհեստավորական և բնակելի
թաղամասեր
7. Կամուրջ
8. (Մհերի տաճար) Հասարակական և մասնավոր բաղնիքներ


Ներսում`

1. Խոր Վիրապի պարսպապատերը
2. Սուրբ Աստվածածին եկեղեցին
3. Միանավ բազիլիկը` Խոր Վիրապի փոսով

 

Արտաշատ/Խոր Վիրապ

Խոր Վիրապը գտնվում է Արտաշատի վերին քաղաքի 6-րդ բլրի վրա, մայրաստվածուհի Անահիտի տաճարի տեղում, Արարատյան բարեբեր դաշտում, Արաքսի ձախ ափին, Ազատ Մասիսի (Արարատ, բարձր.` 5165 մ և 3925 մ) դիմաց։ Ք. ա. 189-188 թթ. Արտաշեսյան դինաստիայի հիմնադիր Արտաշես Ա-ն այստեղ կառուցեց իր մայրաքաղաքը։ Նա վերամիավորեց հայկական հողերը, անցկացրեց մի շարք բարեփոխումներ` տնտեսական, վարչաքաղաքական, ռազմական ու մշակութային։
Հայ Առաքելական եկեղեցու հիմնադիր Գրիգոր Լուսավորիչը 13 տարի բանտարկված է եղել Խոր Վիրապի փոսում, ուր նրան շրջապատում էին օձերն ու կարիճները։ Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո, նա Տրդատ 3-րդի հետ ձեռնամուխ է լինում թագավորությունում քրիստոնեության տարածմանը։

 

 


Համալիրը

Համալիրը ներառում է Արտաշատի ավերակները (միջնաբերդ, տաճարներ, Խոր Վիրապ, արհեստավորական և բնակելի թաղամասեր, կոմունալ կառույցներ` բաղնիքներ, ջրամատակարարման համակարգ)։

Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին հնագիտության բաժնի վարիչ Ժորես Խաչատրյանի կողմից։