Քարահունջ

Վերադառնալ գլխավոր էջ


Քարահունջ 3: Հնագույն աստղագիտությունը Հայաստանում

Հնագույն աստղագիտությունը Հայաստանում

Քարահունջի մենհիրների աստղագիտական գործառույթի վարկածի կողմնակիցներն այն հիմնավորում են Հայաստանում աստղագիտության դարավոր պատմությամբ. հին հայերը մի շարք աստղադիտական սարքավորումներ էին օգտագործում գծագրելու գիշերային երկինքը։ Այսոր Հայաստանում գոյություն ունի առնվազն մեկ այլ հին աստղադիտարան` Մեծամորի Ք. ա. 5-րդ հազարամյակով թվագրվող հնավայրում։

Ասում են, որ Հայկական բարձրավանդակում երկնքի բաժանումը համաստեղությունների արվել է հազարավոր տարիներ առաջ։ Ըստ անգլիացի աստղագետ և պատմաբան Վ. Տ. Օլքոտտի, հին Հայաստանը միակ վայրն էր, որտեղ կենդանակերպի բոլոր նշանները (կենդանիները) պատկերված էին միասին։ Վերջերս, գիտնականները եկել այն եզրակացության, որ հդնեվրոպական լեզվաընտանիքը սկիզբ է առել հայկական բարձրավանդակից, որտեղից այն տարածվել է դեպի Ասիա, Բալկանյան կղզիներ, Հունաստանի ցամաքային մասը և Եվրոպա։ Հենց այստեղից էլ գալիս են եվրոպական լեզուների մեծ մասի (ինչպես նաև կենդանակերպի նշանների) արմատները։

Հայաստանում հայտնաբերված ժայռապատկերներում կան բազմաթիվ աստղագիտական նշաններ, այդ թվում այստեղից ոչ հեռու գտնվող Ուղտասարի կամ Իշխանասարի ժայռապատկերները։ Սևանա լիճը շրջապատող լեռներում և Հայաստանի այլ վայրերում պահպանված ժայռապատկերներում արտացոլված են երկիրը, արևը, լուսինը, մոլորակները, աստղեր, գիսաստղեր և համաստեղությունները (անգամ Հարդագողի ճանապարհը)։

Հնարավոր է, որ Քարահունջի քարերը հնագույն աստղադիտարանի մի մասն են կազմում, աստղաֆիզիկոս Է. Պարսամյանի այս վարկածը պայմանավորված է Մեծամորի (Ք.ա. 5000 թ.) Ք. ա. 2800-2500 թթ. աստղադիտական հարդակների ուսումնասիրության արդյունքներով։ Այդ հարդակների մակերեսին արված են հազվագյուտ փորագրապատկերներ և 3-րդ հազարամյակի կեսերին լուսաբացին արևի ճառագայթների ներքո Սիրիուս աստղի հայտնությունը ցույց տվող սեղան (տրապեցիա)։ Մեծամորում նրա կատարած աշխատանքը ներկայացված է Ստեֆն Հոքինգի Քարահունջի մասին աշխատության ռուսերեն տարբերակի ներածության մեջ։

Աստղերը դիտարկելու և ուսումնասիրելու բնական հետևանքը ժամանակի ցիկլը հասկանալն է, և օրացույցի ի հայտ գալը։ Հայերն օրացույց (կամ տոմար) ունեցել են շատ վաղ ժամանակներից ի վեր. սկզբում լուսնային, ապա լուսնային/արեգակնային, իսկ ավելի ուշ` 365 օրանոց արեգակնային օրացույց` 30 օրից բաղկացած 12 ամիսներով և մեկ 5-օրանոց ինտերվալով։ Յուրաքանչյուր տարին սկսվում էր Նավասարդից (որը համապատասխանում է նոր տոմարի Օգոստոսի 11-ին)` խաղողի բերքահավաքի ժամանակաշրջանում, երբ Հայկ (Օրիոն) համաստեղությունը տեսանելի էր գիշերային երկնքում։ Հին տոմարի յուրաքանչյուր ամիսն ու օրը, ինչպես նաև օրվա ժամերը իրենց անունն ունեին։ Ք. ա. 2492 թվականն էր համարվում հին օրացույցի հաշվարկի սկիզբը` հայերի կիսաառասպելական Հայկ նահապետի թագավորման ժամանակաշրջանում ։

Աստղագիտությունը միջնադարյան Հայաստանում շարունակեց զարգանալ շնորհիվ 7-րդ դ. մաթեմատիկոս, աշխարհագրագետ և աստղագետ Անանիա Շիրակացու, ում բավականին առաջադեմ հայացքներն արտահայտված էին նաև նրա այն համոզմունքի մեջ, որ երկիրը կլոր է և որ այն և մյուս մոլորակները պտտվում են արևի շուրջ, որ Հարդագողի ճանապարհը (Ծիր Կաթինը) կազմված է բազմաթիվ թույլ աստղերից։ Նա նաև ճիշտ էր մեկնաբանել լուսնի և արևի խավարումները։ Ավելի ուշ, 1054 թ. մայիս ամսին հայ աստղագետները գրանցեցին գերնոր աստղերը` մի քանի ամիս ավելի շուտ քան դա արվեց Չինաստանում։ Դրա մնացորդը` Խեցգետնի համաստեղության միգամածությունը դեռևս ուսումնասիրվում է Հայաստանի Բյուրականի աստղադիտարանում։ Հայկական միջնադարյան ձեռագրեմում բազմաթիվ նշումներ կան գիսաստղերի, գերնոր աստղերի և աստղագիտական այլ երևույթների մասին։
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը