Քարահունջ

Վերադառնալ գլխավոր էջ


Քարահունջ 6: Քարերի կանգնեցման ժամանակաշրջանը

Քարերի կանգնեցման ժամանակաշրջանը

Որոշ հնագետներ այն կարծիքին են, որ քարերն ու դամբարանները նույն ժամանակաշրջանին են պատկանում, մյուսներն ասում են, որ դրանք տարբեր ժամանակներում են կառուցվել` ամենայն հավանականությամբ, քարերը նախորդել են դամբարաններին։ Դամբարաններում հայտնաբերված գտածոները պատկանում են վաղ բրոնզի դարին, իսկ դամբարանները թվագրվում են վաղ կամ միջին բրոնզի դարով (Ք.ա. 2000-1800 թթ.)։

Ոմանք ենթադրում են, որ հուշարձանի «առանցքային քարը» չափազանց վաղ ժամանակաշրջանով է թվագրվում։ # 137 քարը ժամանակին հնարավոր է ունեցել է փորված շրջադիտակ (պերիսկոպ) և սաղր գավաթ։ Այս վարկածի կողմնակիցները գտնում են, որ այն օգտագործվել է որպես շրջադիտակ` հուշարձանից անմիջապես վեր աստղերը դիտելու նպատակով, ինչպես նաև ենթադրում են, որ համալիրն իրենից ներկայացնում է աստղադիտարան։

Ենթադրվող ժամանակաշրջանները տատանվում են` սկսած 7500 տարի առաջ, ըստ Հերունու վարկածի, (Ք.ա. 6-1 հազարամյակներ) մինչև բրոնզի դարի սկիզբը (Ք.ա. 2-րդ հազարամյակ)։ Նշված ժամանակահատվածում Քարահունջի անմիջապես վերևում տեսանելի են եղել Դենեբ, Արկտուրուս, Վեգա և Կապելլա լուսատուները։

Այս տեսակետը հակասական և խիստ վիճարկելի է թե հնագետների և թե աստղահնագետների կողմից։ Քննադատները նշում են, որ հազարավոր տարիների ընթացքում տեղի ունեցած երկրաշարժերի, բնական տեղաշարժերի և քարերի ոչ անխաթար վիճակի պարագայում անհնարին է հստակ որոշել, թե որ քարերով որ աստղերը կարելի էր տեսնել։

Հնագետների կարծիքով, քարերի առաջնային նշանակությունը պաշտամունքային է եղել կամ էլ դրանք ծիսական քարեր են։ Իրականում, դրանց կիրառումն ու նշանակությունը հնարավոր է, որ երբեք լիովին չբացահայտվի և Քարահունջն այդպես էլ մնա առեղծված։

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը