Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Խոր Վիրապ 6: Համալիրը: Հղում

 Համալիրը

Հին Արտաշատի բլուրներից մեկի վրա բարձրացող պարսպապատ վանք-ամրոցը թվագրվում է 7-րդ դարով` թեև ուխտավայր է եղել Գրիգոր Լուսավորչի մահվանից ի վեր (մոտավորապես` 331 թ.) և 5-6 դդ. միջնադարյան աղբյուրներում արդեն հիշատակվում է որպես սրբատեղի։ Վանական համալիրը բաղկացած է կենտրոնում իշխող դիրք գրավող Սուրբ Աստվածածին (17 դ. վերջ), ինչպես նաև փոքրաչափ Սուրբ Գևորգ (7 դ.) եկեղեցիներից։ Սուրբ Գևորգը համալիրի վաղագույն շինությունն է։ Եկեղեցին կառուցվել է այն վիրապի վրա` ուր բանտարկվել էր Գրիգոր Լուսավորիչը և կրել չարչարանքներ` այստեղ մնալով 13 տարի։ Գլխավոր եկեղեցու, ինչպես նաև պարսպապատերի համար որպես շինանյութ գործածված հին քարերը թույլ են տալիս ենթադրել այս վայրում առավել հին կառույցների գոյությունը։


Հղում

1. Պարսպապատերը
2. Ներքին բակը
3. Սբ Աստվածածին եկեղեցին
4. Սբ Գևորգ եկեղեցին


Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։

Share |

Մոտակա տեսարժան վայրերը