Խոր Վիրապ

Վերադառնալ գլխավոր էջ


Խոր Վիրապ 8: Սուրբ Աստվածածին եկեղեցին

 Սուրբ Աստվածածին եկեղեցին

Բլրի գագաթին վեր խոյացող Սուրբ Աստվածածին եկեղեցին Խոր Վիրապի վանական համալիրի կենտրոնական կառույցն է. այն անմիջապես հառնում է Ձեր առջև` երբ ներս եք մտնում համալիրը շրջափակող պարսպի գլխավոր մուտքից։

Ճարտարապետական հորինվածքով Սուրբ Աստվածածինը գմբեթավոր սրահ է։ Եկեղեցին կառուցվել է 17-րդ դարում։ Հուշարձանը բազմիցս տուժել է երկրաշարժներից, հատկապես` 1679 թ. երբ վնասվեցին Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիները։ Հիմնովին նորոգվել է 1703 թ., նաև` 1970-80-ականներին։ Վերջին վերանորոգումը իրականացվել է քրիստոնեությունը Հայաստանում պետական կրոն հռչակելու 1700-ամյակի շրջանակում` 2000-2001 թթ.։

Ի տարբերություն հայկական միջնադարյան եկեղեցիներին բնորոշ խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծային լուծման, Սբ Աստվածածինը ձգված թաղակապ սրահ է` խորանի 2 կողմերում կառուցված մեկական խորաններով։ Արտաքուստ այն պսակված է ութկողանի թմբուկի վրա բարձրացող կոնաձև գմբեթով, որը ևս ութակող է։

Արևմուտքից եկեղեցուն կից է 19-րդ դարում կառուցված ութսյունանի զանգակատունը։

Սիրելի այցելու. Նկատի ունեցիր, որ Սուրբ Աստվածածինը գործող եկեղեցի է։ Ներս մտնելիս հետևիր Հայ Առաքելական Եկեղեցու կանոններին, հատկապես` երբ պատարագ է մատուցվում։ Ներսում գլխաբաց կարող են լինել տղամարդիկ, իսկ կանայք` գլխաշորով։ Նախասրահում կարող եք գնել մոմեր և եկեղեցական այլ պարագաներ։

 


Տեքստը խմբագրված է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից։

 

 

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը