Բնության արահետ 2010` Կիրանց - Սամսոնի ձորը

Վերադառնալ գլխավոր էջ

Խիտ անտառածածկույթը` իր հարուստ անտառաթփուտներով, ցամքարով, առատ բուսականությամբ և թփուտային բացատներով, ինչպես նաև կիրճի վերին հատվածների փոքր ժայռային զանգվածներով, Սամսոնի կիրճը դարձնում են մի անկրկնելի և գրավիչ վայր, որտեղ տարվա տարբեր ժամանակահատվածներում կարելի է հանդիպել շուրջ 80 թռչնատեսակի։

Աշխատանքային ժամանակաշրջանը

Կլոր տարի

Ինչպես հասնել

Կիրանց-Սամսոնի ձորը հասնելու համար ուղևորվեք Դիլիջան և Իջևան տանող մայրուղով, այնուհետև շարունակեք Նոյեմբերյանի ճանապարհով, որը կտանի մինչև Կիրանց գյուղ: Գյուղից դուրս գալուց, հետևեք մեր ճանապարհային ուղեցույց նշաններին մինչև անտառի սկիզբը, Աճարկուտ գյուղի վերջում: Սամսոնի ձորը գտնվում է Երևանից 168 կմ հեռավորության վրա, իսկ ճանապարհի տևողությունը կազմում է 2,5-3 ժամ: