Երևան` Մարտիրոս Սարյանի հուշարձանը

Վերադառնալ գլխավոր էջ


Մարտիրոս Սարյան հուշարձանը

 Մարտիրոս Սարյան հուշարձանը (47)

«Բնությունը զարմանալի է ու առեղծվածային։ Հատիկը ծլում է հողում, փարթամորեն աճում, իր ժամանակին ծաղկում, նորից հատիկ տալիս և… չի մեռնում։ Մարդն էլ այդպես է, չի մեռնում, որովհետև մարդը բնություն է։ Այս բանի իմացումը հարատևության իմացումն է, որը թև է տալիս մարդուն։ Այդ հավատով անց¬կացրել եմ մի կյանք, որը, ինչպես ամեն մարդունը, իմ անձի պատմու¬թյան շտեմարանն է` լի զանազան ապրումներով, ձգտումներով, դառնություններով, ուրախություններով ու հաղթանակներով»
Մարտիրոս Սարյան

Նկարիչ Մարտիրոս Սարյանը (1880-1972) հայ մշակույթի աշխարհահռչակ գործիչներից է։ Մեծանուն գրողներ Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի, ճարտարապետներ Թորոս Թորամանյանի և Ալեքսանդր Թամանյանի և հայ ժողովրդական երգերը կորստյան վտանգից փրկած մեծն Կոմիտասի հետ միասին Սարյանն անուրանալի ավանդ ունի հայկական մշակութային ժառանգության պահպանության ու արվեստի զարգացման գործում։


Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ /Հայաստան)։

 

Share |