Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան 1: Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ - Մատենադարան

Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ- Մատենադարան

Մատենադարանը հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և թանգարան է, ինքնատիպ և բացառիկ հարուստ հավաքածու ունեցող մի կենտրոն, որն այսօր դարձել է Հայաստանի խորհրդանիշներից մեկը։ Այն կրում է 405 թվականին հայերեն գրերը ստեղծած Մեսրոպ Մաշտոց վարդապետի անունը։

Մեսրոպ Մաշտոցն է նաև հիմնադիրը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կենտրոն Սբ Էջմիածնի կաթողիկոսարանի հայերեն մատյանների հավաքածուի, որն էլ, անցնելով դարերի բազում փորձությունների միջով, պարբերաբար ունենալով ձեռքբերումներ ու կորուստներ, շուրջ մեկ ու կես հազարամյակ անբաժան մնաց Ամենայն Հայոց կաթողիկոսարանից։ 1920 թվականին Սբ Էջմիածնի Մատենադարանը դարձավ պետական սեփականություն, 1939 թ. տեղափոխվեց մայրաքաղաք Երևան, իսկ 1959 թ. Հայաստանի կառավարության որոշմամբ` Մատենադարանը վերակազմավորվեց որպես գիտահետազոտական ինստիտուտ։

Մատենադարանը աշխարհի ամենահարուստ ձեռագրատներից է, որտեղ հավաքված շուրջ 17500 ձեռագիր մատյաններն ընդգրկում են հայ հին և միջնադարյան գիտության ու մշակույթի գրեթե բոլոր բնագավառները՝ պատմություն« աշխարահագրություն« քերականություն« փիլիսոփայություն« իրավունք« բժշկություն« մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն« ալքիմիա« գրականություն« արվեստի պատմություն« մանրանկարչություն« երաժշտություն, թարգմանական գրականություն և այլն։ Համաշխարհային գիտության համար բացառիկ արժեք են ներկայացնում այն թարգմանությունները« որոնց բնագրերն անհետ կորել են, և որոնք համաշխարհային մշակույթի գանձարան են մտել Մատենադարանում պահվող հայերեն թարգմանությունների միջոցով։

Մատենադարանի հավաքածուի հիմնական մասը կազմող հայերեն մատյաններից բացի այստեղ պահվում են նաև արաբերեն« պարսկերեն« հունարեն« ասորերեն« լատիներեն« հին սլավոներեն, եթովպերեն« հնդկերեն« ճապոներեն և այլ լեզուներով ձեռագրեր։

Տեքստը` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 

Share |