Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան 2: Շենքը, Ներքին հարթակ, Վերին շարք

Շենքը

Մատենադարանի շենքի կառուցումը (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան) ավարտվել է 1957 թվականին։ Գիտական նոր մասնաշեքը (ճարտարապետ` Արթուր Մեսչյան) նախատեսվում է ավարտին հասցնել 2011 թվականին։

Ներքին հարթակ

Մատենադարանի շենքի ներքին հարթակում տեղադրված են Մեսրոպ Մաշտոցի և նրա աշակերտ ու կենսագիր Կորյունի արձանները, նաև հայոց այբուբենի 36 տառերը (քանդակագործ` Ղուկաս Չուբարյան)։ Քանդակախմբին կից պատին արձանագրված է՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» (Գիրք Առակաց, 1։2)՝ գրերի գյուտից հետո Աստվածաշնչից թարգմանված առաջին հայագիր նախադասությունը, որն ուղենշային դարձավ հայ քրիստոնեական ողջ մշակույթի համար։

Վերին շարք

Մատենադարանի շենքի դիմաց տեղադրված են հայ գրավոր մշակույթի տարբեր ոլորտները ներկայացնող միջնադարյան նշանավոր գործիչների մեծադիր արձանները (ձախից աջ).

1. Թորոս Ռոսլին - մանրանկարիչ, 13-րդ դ.,
(քանդակագործ՝ Ա. Շահինյան)
2. Գրիգոր Տաթևացի - աստվածաբան,
փիլիսոփա և ուսուցչապետ, 14-15-րդ դդ.,
(քանդակագործ՝ Ա. Գրիգորյան)
3. Անանիա Շիրակացի - մաթեմատիկոս,
տոմարագետ, տիեզերագետ, 7-րդ դ.,
(քանդակագործ՝ Գ. Բադալյան)
4. Մովսես Խորենացի - պատմիչ, 5-րդ դ.,
(քանդակագործ՝ Ե. Վարդանյան)
5. Մխիթար Գոշ - իրավագետ, 12-13-րդ դդ.,
(քանդակագործ՝ Ղ. Չուբարյան)
6. Ֆրիկ - բանաստեղծ, 13-րդ դ.,
(քանդակագործ՝ Ս. Նազարյան)

Մատենադարանի շենքի աջ և ձախ կողմերում գտնվող բացօթյա կամարաշարի տակ տեղադրված են Հայաստանի տարբեր վայրերից բերված միջնադարյան խաչքարեր, վիմագիր արձանագրություններով ու զարդաքանդակներով հարդարված կոթողների մանրամասներ։

 

Տեքստը` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 


 

Share |