Մատենադարան: Կանգնակ 1 կողմ 1
Մանրանկարչություն (Miniatura) բառը ծագել է լատիներեն «minium» գունաներկի (ծիրանի պիգմենտ, կարմիր ներկ) անունից։ Հայերեն անվանումը՝ մանրանկար (մանրանկարչություն), թերևս ավելի որոշակի է արտահայտում տերմինի նշանակությունը. այն ձեռագիր մատյանների նկարազարդումն է, որի բնորոշ առանձնահատկություններից են փոքր չափերը և գեղարվեստական հնարքների նրբությունը։
Մանրանկարչությունը, որպես կերպարվեստի ինքնատիպ բնագավառ, հայտնի է եղել հնագույն ժամանակներից (Չինաստան, Եգիպտոս, Հունաստան, Հռոմ)։ Քրիստոնեության տարածումից հետո մանրանկարչության արվեստը վերելք է ապրել Եգիպտոսում (Ալեքսանդրիայի դպրոց), Պաղեստինում, Սիրիայում։ Միջնադարում այն մեծ ծաղկունք է ապրել Բյուզանդական կայսրությունում, տարածված է եղել նաև Արևմտյան Եվրոպայի երկրներում։
Քրիստոնեական մշակույթի հնագույն կենտրոնների հետ սերտ կապերի պայմաններում սկզբնավորվեց նաև հայկական մանրանկարչությունը, որը զարգացման ընթացքում ձեռք բերեց ինքնատիպ դիմագիծ և հասավ բացառիկ արդյունքների։
Մանրանկարներ`
1. Մանրանկար ասորական
«Ռաբուլայի Ավետարանից»
2. Մոգերի երկրպագությունը,
«Էջմիածնի Ավետարան»,
989 թ., Մատենադարան, ձեռ.
2374, թերթ 229ա
Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։