Մատենադարան: Կանգնակ 1 կողմ 2
Քրիստոնեական կերպարվեստի, այդ թվում՝ մանրանկարչության թեմատիկ հիմքը Աստվածաշունչն է։ Դեռևս քրիստոնեության արշալույսին, երբ նոր էր քարոզվում Ավետարանը և կազմավորվում Եկեղեցին, կարիք զգացվեց նոր արվեստի, որտեղ խոսքն ու պատկերը պետք է լրացնեին միմյանց և Սուրբ Գրքի տնօրինական պատմություններն արտահայտվեին պատկերների միջոցով, դառնային տեսանելի։ Դրանք, սակայն, պարզ պատմողականից զատ ունեին նաև խորհրդանշական բնույթ, և ստեղծվում էին պատկերագրական, պատկերա-ստեղծման որոշակի կանոններով։
Միջնադարյան արվեստագետները Սուրբ Գրքից բացի մեծապես օգտվում էին նաև Եկեղեցու սրբազան ավանդությունից, մեկնողական գրականությունից, երբեմն՝ պարականոն գրականությունից։ Ձեռագրերում հանդիպում են նաև հոգևոր և աշխարհիկ նշանավոր գործիչների կամ մատյանը պատվիրող անձանց (ստացողների) դիմանկարներ, երբեմն աշխարհիկ թեմաներով պատկերներ, մարտանկար և այլն։
Մանրանկարներ`
3. Տեառնընդառաջ, «Մողնու
Ավետարան»,11-րդ դ.,
Սանդղկավանք, Մատենադարան,
ձեռ. 7736, թերթ 13ա
4. Գրիգոր Տաթեւացի վարդապետն
աշակերտների հետ, Ժողովածու,
1449 թ., Ղրիմ, Մատենադարան,
ձեռ. 1203, թերթ 14բ,
5. Ավարայրի ճակատամարտը,
Շարակնոց,1482 թ.,
Մատենադարան, ձեռ. 1620
Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։