Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 1 կողմ 3

Հայկական մանրանկարչությունը ստեղծվելով որպես ձեռագիր գրքի հարդարանք, կարճ ժամանակամիջոցում իր գեղարվեստական արժանիքներ, պատկերագրական ինքնատիպության, Արևելքի ու Արևմուտքի ավանդները ներդաշնակորեն մեկտեղելու կարողության շնորհիվ այնպիսի մեծ զարգացում ապրեց, որ, իրավամբ, ձեռք բերեց ինքնուրույն արժեք` որպես հայ կերպարվեստի ուրույն բնագավառ ։

Հայկական մանրանկարչության հնագույն նմուշները «Էջմիածնի Ավետարանի» (989 թ.)« վերջում կցված չորս մանրանկարներն են, որոնք վերագրվում են 6-րդ դարին։ Նույն ժամանակով է թվագրվում ձեռագրի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմը։ «Էջմիածնի Ավետարանի» հնագույն մանրանկարները ներկայացնում են չորս թեմաներ՝ «Զաքարիայի ավետումը», «Մարիամի ավետումը», «Մոգերի երկրպագությունը», «Մկրտություն»։ Չորս պատկերներն էլ խորհրդաբանորեն կապվում են աստվածահայտնության թեմայի հետ և ստեղծված են պատկերագրական հնագույն սկզբունքներով։

Մանրանկարներ`

6. Մարիամի ավետումը, 6-րդ դ.,
«Էջմիածնի Ավետարան», 989 թ.,
Մատենադարան, ձեռ. 2374, թերթ
228բ
7. Մկրտություն, 6-րդ դ., «Էջմիածնի
Ավետարան», 989 թ.,
Մատենադարան, ձեռ. 2374,
թերթ 229բ
8. Փղոսկրե կազմի առաջին երեսը,
6-րդ դ., «Էջմիածնի Ավետարան»,
989 թ.


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 

Share |