Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 1 կողմ 4

10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներկայացնող մի քանի հայերեն ձեռագրեր« որոնք հայտնի են «Մլքե թագուհու Ավետարան» (862 թ. առաջ, պահվում է Վենետիկի Մխիթարյան միաբանության մատենադարանում), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դ., հայտնաբերված 1977 թ.)« «Մողնու Ավետարան» (11-րդ դ.) և «1038 թ. Ավետարան» անուններով։

«Վեհափառի Ավետարանի» մանրանկարներն ընդօրինակված են շատ հին նախօրինակից, հնարավոր է մագաղաթագալարի վրայի պատկերներից, ինչը երևում է դրանց էջի վրա տեղադրման ձևից (էջին և տեքստադաշտին ուղղահայաց) և շատ հնավանդ պատկերագրություն ունեն։

«Մլքե թագուհու Ավետարանի» պատկերներին հատուկ են միջնադարյան կերպարվեստի սկզբունքների ձևավորման շրջանին բնորոշ առանձնահատկություններ, անգամ առկա են անտիկ արվեստի արձագանքներ։

Մանրանկարներ`

9. Պայծառակերպություն,
«Վեհափառի
Ավետարան», Մատենադարան,
ձեռ. 10780, թերթ 44բ
10. Համբարձում, «Մլքե թագուհու
Ավետարան», 862 թ. առաջ,
Վենետիկի Մխիթարյանների
մատենադարան
11. Տեառնընդառաջ, «Մողնու
Ավետարան», 11- րդ դ.,
Մատենադարան, ձեռ. 7736,
թերթ 13ա

Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։


 

Share |