Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 2 կողմ 1

Հայ մանրանկարչության առավելագույն վերելքի ժամանակաշրջանն է համարվում 13-րդ դարը, երբ մի շարք տաղանդավոր նկարիչներ էին ստեղծագործում թե՛ Մեծ Հայքում, թե՛ Կիլիկիայի հայկական թագավորությունում։ Այս շրջանում հայ նկարիչները հանդես են բերում նորարարական մոտեցում և՛ պատկերագրության, և՛ ոճի բազմազանության առումով։

Բագրատունյաց մայրաքաղաք Ա¬նին այս շրջանում կրկին ծաղկում է ապրում։ Անիի մանրանկարչության հատկանշական հուշարձաններից է 1211 թ. Մարգարե նկարչի պատկերազարդած «Հաղբատի Ավետարանը», որի աշխարհիկ ոգով ներթափանցած նկարազարդումն ակնհայտորեն կրում է քաղաքային միջավայրի, Անիի կենարար մթնոլորտի դրոշմը։ Նկարիչն իր համաքաղաքացիներից մի քանիսին պատկերել է ձեռագրի խորաններում, իսկ պատվիրատուի ընտանիքի անդամներին ներկայացրել է «Մուտք Երուսաղեմ» մանրանկարում՝ Քրիստոսին դիմավորող քաղաքացիների թվում։

Ինքնատիպ պատկերագրությամբ, գունային կոլորիտով և մանրանկարների դրամատիկ շնչով աչքի է ընկնում 1232 թ. «Թարգմանչաց Ավետարանը» (նկարիչ՝ Գրիգոր)։

Մանրանկարներ`

1. Մուտք Երուսաղեմ, «Հաղբատի
Ավետարան»,1211 թ., նկարիչ՝
Մարգարե, Մատենադարան,
ձեռ. 6288, թերթ 16բ
2. Ավետում, «Թարգմանչաց
Ավետարան», 1232թ., նկարիչ՝
Գրիգոր, Մատենադարան, ձեռ.
2743, թերթ 188բ
3. Աստվածամոր նինջը,
«Թարգմանչաց Ավետարան»,
1232 թ., նկարիչ՝ Գրիգոր,
Մատենադարան, ձեռ. 2743, թերթ
294բ


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։
 

Share |