Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 2 կողմ 2

Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի Կիլիկյան դպրոցը։ Կիլիկիայի հայկական մանրանկարչությունը զարգացման բարձր մակարդակի հասավ` հիմնվելով ազգային գեղարվեստական հարուստ ավանդույթների վրա և օգտագործելով հարևան ժողովուրդների (հատկապես Բյուզանդիայի) արվեստի նվաճումները։ Կիլիկիայի հայ մանրանկարչության լավագույն նմուշները նկարազարդման տարրերով մոտենում են եվրոպական վաղ Վերածննդի արվեստին (գեղանկարչական խորքի զգացողություն, մարդկային կերպարների պատկերման ճկունություն՝ տարբեր հոգեվիճակների արտահայտմամբ, կատարման նրբություն, դեկորատիվ ճոխ հարդարանք և այլն)։
Այստեղ նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը և Վարդանը (13-րդ դ.)« Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դ.) և ուրիշներ« Սկևռայում՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դ.)« Սսում՝ Գրիգոր Պիծակը« Սարգիս Պիծակը (13-14-րդ դդ.)։

Կիլիկյան մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչ Թորոս Ռոսլինն արվեստաբանների կողմից անվանվել է «Վերածնության նախակարապետ»« «զարդանկարի վիրտուոզ»։ Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Կիլիկյան մի քանի շքեղ մատյանների նկարիչների անունները չեն պահպանվել։ Այդ մատյաններից մեկն է «Հեթում թագավորի ճաշոցը» (1286 թ.)։

Մանրանկարներ`

4. Հովհաննես ավետարանիչ,
«Զեյթունի Ավետարան», 1256 թ.,
նկարիչ՝ Թորոս Ռոսլին, Մատենա-
դարան, ձեռ. 10450,թերթ 311բ
5. Մատթեոս ավետարանիչ,
կաթողիկոս Հակոբ Բ
Անավարզեցի և Սարգիս Պիծակ,
Աստվածաշունչ, 1338 թ., նկարիչ
Սարգիս Պիծակ,Մատենադարան,
ձեռ. 2627, թերթ 422բ
6. Անվանաթերթ, «Հեթում թագավորի
ճաշոց»,1286 թ., Մատենադարան,
ձեռ. 979, թերթ 293ա

Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։
 

Share |