Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 2 կողմ 3

Ինքնատիպ մանրանկարչական դպրոց է ձեւավորվել 14-րդ դարի սկզբներին հայ միջնադարի նշանավոր համալսարանում՝ Գլաձորում (Վայոց ձոր գավառ)։ Այստեղ ստեղծագործող արվեստագետներ Մոմիկը, Ավագը, Թորոս Տարոնացին, Պողոս Կիլիկեցին ընդհանրացնելով տեղական և կիլիկյան հայ մանրանկարչության հարուստ փորձը, կարողացան հասնել նոր որակի և պատշաճ ներդրում ունեցան Մեծ Հայքի գրքարվեստի զարգացման գործում։ Այս հեղինակներից Մոմիկը նաև հանճարեղ ճարտարապետ և քանդակագործ էր, որը կառուցել է եկեղեցիներ ու կերտել բարձրարվեստ խաչքարեր։

14-15-րդ դարերում, գեղարվեստական վաղեմի ավանդույթներ ունեցող Սյունյաց աշխարհի մանրանկարչության կարևոր կենտրոններից էր Տաթևի համալսարանը, ուր աշխատել են նշանավոր գիտնական և ուսուցչապետ Գրիգոր Տաթևացին ու նրա հետևորդները։ Նույն շրջանում մեծաթիվ ձեռագրեր են գրվել ու նկարազարդվել Սյունիքի հարևան երկրամասում՝ Արցախում։

Մանրանկարներ`

7. Համբարձում, Հոգեգալուստ,
Ավետարան, 1302 թ., նկարիչ՝
Մոմիկ, Մատենադարան, ձեռ.
6792, թերթ 11բ
8. Ծնունդ, Ավետարան, 1323 թ.,
նկարիչ՝ Թորոս Տարոնացի,
Մատենադարան, ձեռ. 6289, թերթ
15բ։
9. Ավետում, Ավետարան, 1378 թ.,
նկարիչ՝ Գրիգոր Տաթևացի,
Մատենադարան, ձեռ. 7482,
թերթ 248բ


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։


 

Share |