Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 2 կողմ 4

Գեղանկարչական միանգամայն ինքնատիպ ուղղություն է ներկայացնում Վասպուրականի եւ Վանա լճի շրջանի մանրանկարչության դպրոցը, որը գործել է հիմնականում 14-16-րդ դարերում։ Վասպուրականի մանրանկարները հարուստ են պատկերագրական հնավանդ հորինվածքներով։ Դրանց համար բնորոշ է հարթ պատկերայնությունը, կատարման գծայինգրաֆիկական եղանակը, գունային խորքի բացակայությունը, մարդկային կերպարների կամ առարկաների պատկերման պայմանականությունը։ Նկարիչների գլխավոր նպատակը թեմայի բովանդակության վերարտադրումն էր, ավետարանական պատմության մատչելի մատուցումը։

Մանրանկարչության արվեստը շարունակել է ծավալվել ու զարգանալ նաև հայկական գաղթավայրերում, մասնավորապես Ղրիմում, Կոստանդնուպոլսում, Թիֆլիսում, Նոր Ջուղայում։ Տպագրության լայն տարածման, դրա հետ կապված՝ փորագրության արվեստի զարգացման, ինչպես նաև հաստոցային գեղանկարչության կիրառության պայմաններում, 18-19-րդ դդ. մանրանկարչությունը դադարեց հայ կերպարվեստի առաջատար բնագավառ լինելուց։

Մանրանկարներ`

10. Հարություն եւ Համբարձում,
Ավետարան, 1319 թ., նկարիչ՝
Վարդան, Մատենադարան,
ձեռ. 7456, թերթ 8ա
11. Չորս ավետարանիչ, Ավետարան,
1338 թ., նկարիչ՝ Մելքիսեդեկ,
Մատենադարան, ձեռ. 4813,
թերթ 5բ
12. Կանայի հարսանիքը,Ավետարան,
1391 թ., նկարիչ՝ Ծերուն,
Մատենադարան, ձեռ. 8772,
թերթ 7ա


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։


 

Share |