Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 3 կողմ 2

Երբ գրիչն ու մանրանկարիչը աշխատում էին համատեղ, նախ գրիչն ընդօրինակում էր ձեռագրի բնագիրը (տեքստը), ազատ թողնելով էջերի նկարազարդման համար նախատեսված մասերը, որից հետո իր գործն էր ձեռնարկում նկարիչը։ Գրված ու պատկերազարդված թերթերն այնուհետև կարվում էին 6, 8, 10 կամ 12 թերթանի պրակներում, որոնք միացվում էին իրար և կազմվում։ Կազմելուց առաջ, կամ անմիջապես հետո, գրվում էր ձեռագրի գլխավոր հիշատակարանը, որտեղ տեղեկություններ էին հաղորդվում մատյանի ստեղծման տեղի, ժամանակի, գրչի, մանրանկարչի, պատվիրատուի վերաբերյալ, հաճախ հիշատակվում էին ժամանակի քաղաքական դեպքերը, բազմապիսի այլ տեղեկություններ։ Ձեռագրերում հիշատակարաններ էին գրվում նաև հետագայում, գրքի նոր տերերի, նորոգողների կամ գերությունից փրկողների կողմից։

Հայ գրիչներն ու մանրանկարիչները մեծ մասամբ աշխատում էին ծանր նյութական պայմաններում, սակայն խորապես նվիրված էին իրենց աշխատանքին։ Նրանց անդուլ տքնության շնորհիվ է, որ չնայած ձեռագրական հսկայական կորուստներին, մեզ է հասել մատյանների այդքան մեծ քանակություն, որոնցից յուրաքանչյուրը եզակի և ինքնուրույն ստեղծագործություն է, անկրկնելի՝ գրչությամբ, նկարազարդ-մամբ, հիշատակարաններով։

Մանրանկարներ`

4. Ավետարանիչներ, Ավետարան,
13 դ., Կիլիկիա, Մատենադարան,
ձեռ. 9422, թերթ 161բ
5. Ղուկաս ավետարանիչ և Պետրոս
առաքյալ, Ավետարան, 1292 թ.,
Սյունիք, Մատենադարան, ձեռ.
6292, թերթ 102բ
6. Հիշատակարան, 1292 թ., գրիչ՝
Մոմիկ, Նորավանք,
Մատենադարան, ձեռ. 2848, թերթ
147բ


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։


 

Share |