Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 3 կողմ 3


Ինչպիսի՞ պատկերներ էին նկարվում ձեռագրերում։ Հիմնական թեմատիկան, բնականաբար, կրոնական էր։ Բոլոր ձեռագրերը միանման չէին հարդարանքի հորինվածքով։ Պատմագրքերը, զանազան ժողովածուները, շարակնոցները և այլն, կամ չէին նկարազարդվում, կամ ունենում էին միայն անվանաթերթեր ու լուսանցքազարդեր։ Իսկ Ավետարանները և Աստվածաշունչ մատյանները զարդարվում էին խորաններով, անվանաթերթերով, ավետարանիչների ու տերունական (Հիսուսի կյանքի դրվագները ներկայացնող) պատկերներով։

Ամենից հաճախ պատկերազարդվում էին Ավետարանները։ Դրանց սկզբում դրվում էին խորանները (չորս Ավետարանների նյութերի համաձայնության ցանկերը), ապա յուրաքանչյուր Ավետարան (Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի) սկսվում էր համապատասխան ավետարանիչի նկարով ու Ավետարանի անվանաթերթով։ Տերունական նկարները դրվում էին ձեռագրի սկզբում (խորաններից հետո), կամ յուրաքանչյուրն իր բովանդակությանը համապատասխանող ավետարանական հատվածի մոտ։ Տեքստի լուսանցքներում նկարվում էին հիմնականում զարդապատկերային, երբեմն՝ թեմատիկ պատկերներ։

Մանրանկարներ`

7. Խորան, Սմբատ Գունդստաբլի
Ավետարան, 13 դ. 2-րդ կես,
Մատենադարան, ձեռ. 7644,
թերթ 5բ
8. Հովհաննես ավետարանիչ և
Պրոխորոն, Ավետարան, 1293թ.,
Մատենադարան, ձեռ. 2796,
թերթ 280ա
9. Մուտք Երուսաղեմ, Մալաթիայի
Ավետարան, 1268 թ., նկարիչ՝
Թորոս Ռոսլին, Մատենադարան,
ձեռ. 10675, թերթ 137ա


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 

 

Share |