Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 3 կողմ 4

 Միջնադարյան կերպարվեստն ընդհանրապես, մանրանկարչությունը մասնավորապես կանոնական էր՝ ստեղծագործողին որոշակի սկզբունքներ ու շրջանակներ թելադրող, սակայն դա չպետք է սոսկ կաշկանդող գործոն համարել, քանի որ կանոնն ինքնին տևականորեն մշակված ու հղկված սկզբունքների (պատկերագրական, խորհրդաբանական, դավանաբանական, գեղարվեստական) հանրագումար լինելով, փաստորեն մի դպրոց էր ամեն մի նկարչի համար։ Իսկ առավել տաղանդավոր ստեղծագործողները կարողանում էին նաև դուրս գալ ընդունված չափանիշների շրջանակից և իրենց ստեղծագործությամբ մեկ քայլ առաջ գնալ այս կամ այն ուղղությամբ։

Յուրահատուկ էր նաև միջնադարյան նկարչի՝ գործի նկատմամբ ունեցած մոտեցումը։ Պատկերը նրա համար ոչ թե նպատակ էր, այլ միջոց, որով պետք է իմաստային առումով վերարտադրեր այն, ինչ գրված էր Սուրբ Գրքում։

Մանրանկարներ`

10. Խորհրդավոր ընթրիք,
Ավետարան, 13-14 դդ., Արցախ,
Մատենադարան, ձեռ. 316,
թերթ 11ա
11. Ձեռագրի էջեր, «Ութ
նկարիչների ավետարան»,
13 դ. վերջ, Մատենադարան,
ձեռ. 7651, թերթ 79բ և 81ա

Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 

Share |