Մատենադարան

Վերադառնալ գլխավոր էջ


Մատենադարան: Կանգնակ 4 կողմ 1

Հայերեն ձեռագրերը ժամանակի ընթացքում գործածության, պահպանության վատ պայմանների կամ մարդու կողմից դիտավորյալ միջամտության հետևանքով վնասվել, քայքայվել են։ Բայց միջնադարյան գրչատներում հին մատյանները նաև նորոգվել, վերականգնվել ու ամբողջացվել են։

Մինչև մեր օրեր հասած ձեռագրերը նորոգվում են մասնագիտացված վերականգնողական արվեստանոցներում։ Մատենադարանի ձեռագրերի վերականգնողական բաժինը կեսդարյա պատմություն ունի։ Այն համալրված է հմուտ մասնագետներով, բաժինն ապահովված է գերժամանակակից սարքավորումներով և նյութերով։

Մատենադարանի վերականգնողական բաժնի աշխատանքի շնորհիվ բազմաթիվ արժեքավոր մատյաններ երկրորդ կյանք են ստացել։

Լուսանկարներ` վերականգնումից առաջ և հետո

1. «Էջմիածնի Ավետարան», 989 թ.,
գրված Բղենո Նորավանքում,
Մատենադարան, ձեռ. 2374
2. «Հաղբատի ավետարան»,1211 թ.,
գրված Հաղբատում, նկարազար-
դած Անիի Բեխենց վանքում,
Մատենադարան, ձեռ. 6288
3. «Չորս ձիավորների Ավետարան»,
14-րդ դ., գրված Սյունիքում,
Մատենադարան


Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։

 

Share |