Մատենադարան: Կանգնակ 4 կողմ 2
Աշխատանքները կատարվում են մի քանի ուղղություններով`
• ձեռագրերի և վավերագրերի ֆիզիկական վիճակի դասակարգում ըստ վնասվածության աստիճանի (սնկային հիվանդություններ, բակտերիաների առկայություն, ցեցակերություն և այլն),
• ձեռագրերի պահպանման նպատակով կանխարգելիչ միջոցառումների իրականացում (ախտահանում, փոշեհանում, թերթային մշակում, մանրանկարների թափվող ներկերի և թանաքների ամրացում ),
• առավել վնասված ձեռագրերի կոնսերվացում և վերականգնում (մագաղաթի հարթեցում, պատռվածքների ամրացում,կպումների և քարացած թերթերի առանձնացում, կազմերի վերականգնում և այլն),
• ձեռագրերի ծերացումը կանխելու նպատակով կատարվող հետազոտական աշխատանքներ։
Լուսանկարներ`
Փուլ 1։ Դասավորում ըստ մամուլների և
մագաղաթի ընդհանուր վիճակի
ուսումնասիրում։
Փուլ 2։ Մագաղաթի և ներկերի
ուսումնասիրում ձեռագրի
մաքրումից և հարթեցումից հետո։
Փուլ 3։ Բուն վերականգնում՝
ճապոնական թղթի օգտագործմամբ։
Տեքստը և պատկերները` Մեսրոպ Մաշտոցի անվ. Հին ձեռագրերի ինստիտուտի։