Երևան` "Տղամարդիկ" արձանախումբը

Վերադառնալ գլխավոր էջ


"Տղամարդիկ" արձանախումբը

«Տղամարդիկ» արձանախումբը
(48)

2007թ. կանգնեցված այս արձանախումբը ներկայացնում է մեծ ժողովրդականություն վայելող 1972 թ. նկարահանված «Տղամարդիկ» կինոկատակերգության չորս գլխավոր հերոսներին, որոնց ֆիլմում մարմնավորել են հայ ամենասիրված դերասաններ Մհեր (Ֆրունզե) Մկրտչյանը, Ազատ Շերենցը, Ավետիք Գևորգյանը և Արմեն Այվազյանը։

Ֆիլմը պատմում է մտերիմ ընկերների` Վազգենի, Սաքոյի, Սուրենի և Արամի մասին, որոնք ապրում են Երևանում և աշխատում որպես տաքսու վարորդներ։ Արամն անհույս սիրահարված է Կարինեին, սակայն չի համարձակվում իր սերը խոստովանել։ Ընկերներն ամեն հնարքի դիմում են Արամին և Կարինեին մտերմացնելու համար, որի շուրջ էլ հյուսվում են ֆիլմի կոմիկական դրվագները։

Արձանախմբում պատկերված են Կարինեի շենքի դիմաց կանգնած հերոսները` Արամին իր սիրած աղջկա հետ ծանոթացնելու ծրագիր մշակելիս։

«Տղամարդիկ» ֆիլմի ռեժիսորն է Էդմոն Քեոսայանը, սցենարի հեղինակներն են` Ալեքսանդր Չերվինսկին և Էդմոն Քեոսայանը։ Ֆիլմը նկարահանվել է «Հայֆիլմ» կինոստուդիայում։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/ Հայաստան)։
 

Share |