Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 3: Զբոսապտույտ Նորատուսի գերեզմանատանը, Նորատուսի գերեզմանատան օրորոցաձև տապանաքարերը

Զբոսապտույտ Նորատուսի գերեզմանատանը

Զբոսապտույտի ընթացքում այս վահանակից սկսած մինչև 6-րդ վահանակը կանգառներ կան։ Յուրաքանչյուր կանգառ (կանգառ 1, 2, 3 և այլն) ներառում է իր հարակից տարածքում գտնվող տապանա-քարի և արձանագրությունների համարները (Ա, Բ, Գ և այլն)։ Գերեզ-մանատան ներսում դուք կտեսնեք նաև հուշարձաններին մոտակա կանգառների համարակալումները։

Նորատուսի գերեզմանատան օրորոցաձև տապանաքարերը

Տապանաքարեր տեղադրելու ավանդույթը Հայաստանում ձևավոր-վել է 1-2-րդ դարերում և սկզբնապես դրանք հարթ ուղղանկյուն սալա-քարեր էին։ Վաղ միջնադարում (5-7-րդ դդ.) տարածված էր երկթեք տապանաքարը, որի լանջերին երբեմն փորագրվում էին հիշատակագրեր (Դվին, Վաղարշապատ, Ապարան և այլն)։ Հետագա դարերում այն ստորին մասում ստանում է աստիճանավոր հիմք, իսկ վերին մասը դառնում է սրածայր։

Նորատուսի գերեզմանոցում մեծ տարածում են ստանում նաև օրորոցաձև տապանաքարերը, որոնց գլխամասը սրածայր կամ բոլորաձև էր։ Հարթ տապանաքարերի վրա հիմնականում մարդկային պատկերներ են։ Ավելի հարուստ են օրորոցաձև տապանաքարերը, որոնք հարդարված են ննջեցյալի զբաղմունքին, նախասիրու-թյուններին և կենցաղին վերաբերող քանդակներով։ Դրանցում հեշտ է կռահել ննջեցյալի կարգավիճակը կյանքում. գյուղացին պատկերված է գութանով, երաժիշտը` իր նվագարանով, ազնվական պարոնը` որս անելիս և այլն։ Փոքրաչափ տապանաքարերը հիմնականում դրվում էին մանուկների հիշատակին։

Զբոսապտույտը

Կանգառ 1. Գեղամա տապանաքար - Այն նրբին քանդակներով oրորոցաձև մեծ տապանաքար է` նվիրված Խաչատուրի հիշատակին, ով 17-րդ դարում ջուր է բերել գյուղ։ Տապանաքարի վրա երևում են ջրագծերի երկրաչափական ուրվագծեր, որոնց տակ խաչքարի չորս խորաքանդակներ կան, որոնցից յուրաքանչյուրը երկու փոքրիկ խաչերով շրջապատված կենտրոնական մեծ խաչ ունի. դրանք ներկայացնում են կենաց ծառը։

Տապանաքարի հյուսիսային երեսին մի ուշագրավ դրամատիկ քանդակ է արված. պատկերված է հեծյալ, որի ձիու սանձը ծառայի ձեռքին է։ Ծառայի գլխավերևում անորոշ կերպով երևում է մի թռչող հրեշտակ` դեմքով դեպի ձիավորը։ Ձախ կողմում ամենահետաքրքիր քանդակն է պատկերված. հավերժության նշան (վարդյակ) կամ գինու թաս և թոնիր` խորովածի շամփուրներով։ Քանդակի վերևում աղոտ երևում է Հայաստանի հնագույն և սուրբ խորհրդանիշներից մեկը` շրջանակի մեջ վերցված արևի խորհրդանիշը։ Այս պատկերից դեպի ձախ դուք կարող եք տարբերակել երաժշտի պատկեր, որը նստած նվագում է լարային գործիքով` սազով։Տեսարանների բազմազանությունը և քանդակների առատությունը վկայում են այն երախտապարտ վերաբերմունքի մասին, որ գյուղա-ցիները տածել են դեպի այն մարդը, ով ջուր է հասցրել գյուղ։ Տապանաքարի հյուսիսային երեսին արված է հետևյալ պարզ, երկտող արձանագրությունը. «Սուրբ Խաչս բարեխոս է Խաչատուրին։ 1655 թ.»։

Կանգառ 2. Տապանաքար` գյուղացու հիշատակին. Ինչպես գերեզմանատան մյուս տապանաքարերի, այնպես էլ Գեղամի տապանաքարից մոտ 30 մ դեպի հարավ գտնվող այս օրորոցաձև փոքրիկ քարի վրա հրաշալի պատկերներ են քանդակված։ Քարի հարավային երեսին պատկերված է մի գյուղացի (անունն անհայտ է)` գութանով։ Եթե դուք ուշադիր նայեք, անպայման կտարբերեք գութանը քաշող երկու եզների և գյուղացու ուրվապատկերները։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։


 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը