Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 4: Նորատուսի գերեզմանատան արևմտյան եզրը

Նորատուսի գերեզմանատան արևմտյան եզրը

Գերեզմանատան այս հատվածը առանձնանում է նրանով, որ թաղումներն այստեղ կատարվել են ըստ տոհմերի։ Կան նաև այլ կոթողներ, որոնք կարևոր են որևէ հայտնի վարպետի գործը լինելու կամ արվեստի զարգացման այս կամ այն շրջանը նշանավորելու առումով։

Կանգառ 3. (Ձախից աջ. Ա, Բ, Գ, Դ) Տոհմական գերեզմանոց
Երկու պատվանդանների վրա իրար կից կանգնած այս չորս խաչքարերն ուշագրավ են քանդակներով ու պատկերնե-րով։ Հատկապես ուշադրության է արժանի այն խաչքարը (Գ), որի հիմնախաչի հորիզոնական թևերից վեր արևի և լուսնի խորհրդանիշներ կան։

Խաչքարեր - գեղաքանդակ` կանգնած մեկ
պատվանդանի վրա
Ա. Քիվին և ստորին մասում` 3 տող. «Սուրբ Խաչս բարեխոս է
Խանում Աղին։ Քիրամ կազմող։ 1582 թ.»։
Բ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է
Գոչկայպեկին»։

Զույգ խաչքարեր` կանգնեցված միևնույն պատվանդանի
վրա, կից նախորդ խաչքարերին
Գ. Քիվին և խորանի կողմերում` 2 տող. «Սուրբ Խաչս
բարեխոս է Ուլուխանին։ Քիրամ կազմող։ 1600 թ.»։
Դ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Պեկումին»։

Կանգառ 4. Ղազարենց գերեզմանոց

Քարի երեք մեծ կտորներից կազմված ընդհանուր պատվանդանի վրա մեկ շարքով կանգնեցված են վեց խաչքարեր։ Բոլոր վեց խաչքարերը հանրահայտ Քիրամ կազմողի գործերն են։ Համաձայն տեղացիների պատմած-ների` Գ, Դ և Ե խաչքարերի վրա քանդակված են Սևանա լճի և Արարատ լեռան երկու գագաթները։

Ա. Քիվին` մեկ տող. «Քիրամ կազմող։1597 թ.։ Սուրբ Խաչս
բարեխոս է Ղազարին»։
Բ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Գուլքանին»։
Գ. Երկթեք գագաթով` ճակատին երեք խաչ և ստորին
մասում` 2 տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Սուլթանին»։
Դ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Թաեքի
Ղուլիին»։
Ե. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է
Շահնիկարին»։
Զ. Քիվին` մեկ տող։ «Սուրբ Խաչս բարեխոս է Դովլաթ
Խանումին»։

Կանգառ 5. Հարութենց տոհմական գերեզմանոց

24 գեղաքանդակ խաչքարերից բաղկացած այս հուշար-ձանախումբը հիմնադրվել է 14-րդ դարում և նվիրվել Հարու-թենց տոհմի հիշատակին։ Ուշադրության են արժանի սպի-տակավուն խաչքարը և դրա հիմնախաչի ստորին մասում կենաց ծառը։ Խաչքարերն իրարից տարբերվում են նաև զարդաքանդակներով. հանդիպում են հարթ մակերեսով, հոռոմ սամիթի տերևների զարդաքանդակով (ավանդական ձև) և այլատիպ պատկերավորմամբ խաչքարեր։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։


 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը