Նորատուս

Վերադառնալ գլխավոր էջ


Նորատուս 6: Նորատուսի արևելյան գերեզմանատուն, Նորատուսի վարպետները

Նորատուսի արևելյան գերեզմանատուն

Գերեզմանատան արևելյան կողմում բազմաթիվ կարևոր կոթողներ և արձանագրություններ կան։ Այս կոթողներից շատերը ներկայացնում են տոհմական գերեզմանների խմբեր` նվիրված այս կամ այն ընտանիքի կամ տոհմի հիշատակին։

Կանգառ 11. Տարբեր շրջանների խաչքարերի նմուշներ
Նորատուսի խաչքարերի այս եռյակը արտացոլում է խաչքարային արվեստի զարգացման երկու շրջանները։ Կլոր կենտրոն ունեցող պարզ հիմնախաչով այս խաչքարը վաղ շրջանի` 9-10-րդ դդ. օրինակ է։ Մինչդեռ դրանից ձախ և աջ գտնվող կոթողները ստեղծվել են ավելի ուշ` 10-11-րդ դդ.։ Վերջին շրջանի` 13-16-րդ դարերի խաչքարերի հրաշալի օրինակներ են երկրորդ մատուռին կից կոթողները, հատկապես Կանգառ 12-ից ներքև գտնվող խաչքարը։

Նորատուսի վարպետները
Ամենանշանավոր վարպետներն են Ավանես, Մկրտիչ, Մելիքսեթ, Քիրամ, Ներսես կազմողները, Խաչատուր քարգործը և Խաբիբը։ Մյուս հայտնի վարպետը Խարիբն է, ով «Սբ Քրիստափոր» կոչվող հրաշակերտ խաչքարի հեղինակն է. այժմ խաչքարը ցուցադրվում է Երևանում` Հայաստանի պատմության թանգարանում։

Կանգառ 12. Խաչքարը, պատվանդանը
Այս մեծ ու գեղաքանդակ խաչքարը կերտվել է 13-րդ դարում և պատկանում է 3-րդ շրջանին։ Այն աչքի է ընկնում քանդակների խորությամբ, երկրաչափական ձևերի ու պատկերների համադրմամբ։ Խաչքարը կանգնած է երկաստիճան պատվանդանի վրա. պատվանդանին երեք տող անավարտ արձանագրություն կա.

«Ես, Խոյդան, 5 տարի եղա Նորատուսի դեմեթար
(առաջնորդ)». 1225 թ.։

Կանգառ 13. Սարգսենց տոհմական գերեզմանոց
Հինգ խաչքարեր` կանգնած չորս քարերից շինված ընդհանուր պատվանդանի վրա, գտնվում են գերեզմանա-տան հյուսիսարևմտյան մասում։

Ա. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Սարգսին։
Քիրամ կազմող։ 1602 թ.»։
Բ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Խոնզարին»։
Գ. Քիվին` մեկ տեղ. «Սուրբ Խաչս բարեխոս է Գրիգորին»։
Դ. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է Գոչին»։
Ե. Քիվին` մեկ տող. «Սուրբ Խաչս բարեխոս է…»

Կանգառ 14. Ատիպեկենց գերեզմանոց
Ատիպեկենց գերեզմանոցում երեք քարից կազմված պատվանդանի վրա կանգնած են նրբակերտ խաչքարեր (13-16-րդ դարեր), որոնք պատկանում են խաչքարերի զարգացման 3-րդ շրջանին։

Ա. «Սուրբ Խաչս բարեխոս է Ատիպեկին։ 1599 թ.։ Քիրամ
կազմող»։
Բ. «Սուրբ Խաչս բարեխոս է Նազլուխանին։ 1599 թ.»։
Գ. «Սուրբ Խաչս բարեխոս է Վարսանիկին։ 1601 թ.»։
Դ. «Սուրբ Խաչս բարեխոս է Ստեփանոս Քահանային»։
Ե. «Սուրբ Խաչս բարեխոս է Մելիքպեկին»։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը